Արդարադատության նախարարը վստահեցնում է, որ համաներում չի լինելու
Սերժ Սարգսյանի` նախագահական 2-րդ ժամկետը ստանձնելուց հետո հասարակության մի մեծ շերտ սրտատրոփ սպասում է` կլինի՞ համաներում: «Հրապարակ»-ը փորձել է պատկան մարմիններից ճշտել: Նախագահականից ասացել են, որ չի սպասվում: Այնուհանդերձ, պնդումներ կան, որ իշխանությունը մտածում է՝ եթե նախօրոք այդ մասին հայտարարվի, հնարավոր է ամնիստիայի մասին լուրը «զարկ» տա հանցագործության աճին, «որոշ տարրեր» մտածեն. «ամնիստիա է լինելու՝ անենք»:
Սակայն արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ ժխտեց. «Ոչ, չի լինելու համաներում, և ես դա հայտարարում եմ պաշտոնապես»: