Արա Պապյան. Հայաստանը պետք է պաշտոնական դիրքորոշում հայտնի` Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյան սխալ է համարում Հայաստանի ռազմավարական գործընկեր հանդիսացող Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը:
«Ստրատեգիական դաշնակիցներն այն դաշնակիցներն են, որոնք պատրաստ են տնտեսական, երբեմն էլ քաղաքական շահը զոհաբերել հանուն դաշնակցի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հնչեցրած կարծիքն այսպես հիմնավորեց Ա. Պապյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենք մատակարարելու վերաբերյալ հստակ պաշտոնական դիրքորոշում պետք է լինի, իսկ դա պետք է ըստ քաղաքագետի ձևակերպվի մոտավորապես այսպես` մեզ համար անընդունելի է, և դաշնակցին հարիր պահվածք չէ:
«Մեր դաշնակիցը զինում է մեր թշնամուն: Հայաստանը պետք է դատապարտի և պաշտոնապես բողոքի»,- ասաց Արա Պապյանը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանի վարքին, ապա Ա. Պապյանի խոսքով, Հայաստանը բավականին հավատարիմ է, ինչի հետևանքով երբեմն տնտեսական վնասներ է ունենում:
«Երբ Արևմուտքին դիմում ես ներդրումների ակնկալիքով, ասում են`ձեր դաշնակիցը Ռուսաստանն է, թող նա էլ լինի»,-ասաց նա:
Պապյանի խոսքով, որ հնարավոր պատերազմի դեպքում երկու կողմն էլ հազարավոր զոհեր է ունենալու, ո՞վ է պատասխան տալու:
Անդրադառնալով այն տեղեկություններին, թե Ռուսաստանն անվճար զենք է Հայաստանին տալիս, Արա Պապյանն ասաց, որ «այդ զենքը ռուսական բազայում է, մերը չէ»:
Քաղաքագետի կարծիքով, Ռուսաստանը նման քայլերի գնում է, քանի որ համարում է` Հայաստանն իր գրպանում է, և հիմա սիրաշահում է Ադրբեջանին, սակայն, բանախոսի կարծիքով, պետք է Ռուսաստանը իմանա, որ Հայաստանը միշտ այլընտրանք ունի: Նրա ներկայացմամբ, այլընտրանքների բացակայության պատճառով է Հայաստանը հայտնվել խոցելի իրավիճակում:
Բանախոի համոզմամբ, հնարավոր պատերազմի դեպքում նույնիսկ չենք կարող իմանալ ռուսական կողմի արձագանքը, քանի որ տեսել ենք 17 թվական, 19-20 թվականներ, 90-ականներին Բաքվի և Սումգայիթի ջարդերը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին