Իրավունք 10:30 21/06/2013

Ի՞նչ է կատարվում «Կիլիկիա» առևտրի կենտրոնի շուրջ. «Դատարանի նկատմամբ ճնշումներ գործադրելու անհաջող փորձեր են կատարում»

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

«Կիլիկա» առևտրի կենտրոնի շուրջ առաջացած խնդրին Panorama.am-ն անդրադարձել էր օրեր առաջ: Կենտրոնում տաղավարներ վարձակալած մարդկանց ապրանքի վրա արգելանք է դրվել, մարդիկ չեն կարողանում պարտքով ձեռք բերած հագուստեղենն ու կոշկեղենը վաճառել: Իսկ պատճառը առևտրի կենտրոնի սեփականտեր հանդիսացող «ԼԱՆ» ընկերության ու ՊԵԿ-ի միջև առաջացած խնդիրներն են:

Ինչպես նշել են անհատ ձեռներեցները Վճռաբեկ դատարանի նախագահ Արմեն Մկրտումյանին ուղղված նամակում, Երևանի Կենտրոնի դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի ինչ-որ գրության հիման վրա ՊԵԿ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստել և 01.06.2013թ. նշված վարչության ողջ անձնակազմն ու օպերատիվ վարչության աշխատակիցները զննության պատրվակով մտել են տոնավաճառի տարածք և սկսել են կնքել տաղավարները:

ՊԵԿ մամուլի ծառայությունից ավելի վաղ Panorama.am-ին հայտնել էին, որ ՊԵԿ քննչական վարչությունում նյութերը սկսել են նախապատրաստել ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչությունից ստացված հաղորդման հիման վրա:

Դատական դեպարտամենտի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Արսեն Բաբայանը Panorama.am-ին հայտնեց, որ թիվ ԵԿԴ/0079/04/09 սնանկության գործով պարտապան «ԼԱՆ» ՍՊԸ-ի կողմից մամուլի միջոցներին տրամադրած տեղեկություններում տեղ են գտել բազմաթիվ տեղեկություններ, որոնք իրականության հետ չունեն որևէ առնչություն:

«Մասնավորապես, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը որևէ առնչություն չունի վերոհիշյալ գործի հետ: Յուրաքանչյուր անձ «Դատալեքս» տեղեկատվական համակարգում որոնելով թիվ ԵԿԴ/0079/04/09 սնանկության գործը կհամոզվի, որ հիշյալ քաղաքացիական գործը գտնվում է այլ դատավորի վարույթում: Փաստորեն, դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ ներկայացված տեղեկությունները մտացածին են: Լավագույն դեպքում, այդ կեղծ տեղեկություններ հրապարակողն այնքան անտեղյակ է գործի ընթացքից, որ անգամ չգիտե, թե որ դատավորի վարույթում է գտնվել թիվ ԵԿԴ/0079/04/09 սնանկության գործը»,-ասաց Ա. Բաբայանը, ավելացնելով, որ վատագույն դեպքում, առևտրային կենտրոնի աշխատակիցները դարձել են իրավաբան «հմուտ» խորհրդատուների արկածախնդիր մեքենայությունների զոհ:

Նրա խոսքով, եթե այդպես է, ապա նշանակում է, որ այդ խորհրդատուները դատարանի նկատմամբ ճնշումներ գործադրելու անհաջող փորձեր են կատարում և այնքան են կուրացել իրենց ապօրինի ցանկություններում, որ անհաջող փորձերն ուղղում են անգամ դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմ:

«Գաղտնիք չէ, որ նման փորձերը մշտապես դատապարտված են անհաջողության»,-ասաց Ա. Բաբայանը:

Հիշեցնենք, որ հարկային մարմնի, դատարանի ու «ԼԱՆ» ՍՊԸ-ի-ի միջև առկա խնդիրներից տուժած ձեռներեցները նամակ էին հղել Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, որտեղ քաղաքացիները խնդիրը ներկայացնելուց հետո նաև պահանջ են ձևակերպում.
«Մենք պահանջում ենք, որպեսզի թողեն մենք մեր երկրում աշխատենք, հակառակ դեպքում, թող մեզ համար տոմս առնեն, մենք թողնենք անվերադարձ գնանք: Մենք այժմ գնալու հնարավորություն էլ չունենք»:

Անդրադառնալով այս նամակին Դատական դեպարտամնետի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Արսեն Բաբայանը նշեց, որ Դատական օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն արդարադատություն և օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորն անկախ է, հաշվետու չէ որևէ մեկին, այդ թվում՝ պարտավոր չէ որևէ բացատրություն տալ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

«Ավելին, դատավորի գործունեությանը օրենքով չնախատեսված յուրաքանչյուրի, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի նախագահի միջամտությունն արգելվում է: Ասվածից պարզ է դառնում, որ Վճռաբեկ դատարանի նախագահը չի կարող միջամտել դատական գործերին այլ կերպ, քան նախատեսված է օրենսդրությամբ: Իսկ օրենսդրությամբ նախատեսված է դատական ակտերի բողոքարկման հստակ կանոններ, առանց որոնց պահպանման յուրաքանչյուր նամակագրություն, որը դուրս է օրենսդրությամբ սահմանված դատավարական կանոններից, չի կարող առաջացնել իրավական հետևանք»,-ասաց Ա. Բաբայանը:
Հետաքրքրվեցինք, թե ինչ հիմքով է դատարանը մերժել ընկերության կողմից ներկայացրած առողջացման ծրագիրը: Բաբայանն ասաց, որ հարցին պատասխան կտրվի ավելի ուշ:

«Ինչ վերաբերում է առողջացման գործընթացին և մյուս հարցերին, ապա դրանք դեռևս գտնվում են դատաքննության փուլում, որոնց պատասխանները կտրվեն վերջնական դատական ակտով»,-ասաց Ա. Բաբայանը:

Նախորդող հրապարակում`

Ի՞նչ է կատարվում «Կիլիկիա» առևտրի կենտրոնի շուրջ. Անհատ ձեռներեցները շարունակում են բողոքել



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}