Ջրի գինը կիջնի միայն Երևանում
«Չորրորդ ինքնիշխանություն»-ում կարդում ենք. «Երևանում ջրի սակագինը կնվազի: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ որոշել է սահմանել «Երևան-ջուր» ընկերության սպառողների խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագինը: Ջրօգտագործողները օգտագործված 1խմ ջրի դիմաց կվճարեն 170 դրամ 256 լումա: Հանձնաժողովը սահմանել է սպառողների խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագները, որոնց գումարային մեծությունը կազմում է 170.256 դրամ/խմ`գործող 174.059 դրամ/խմ-ի փոխարեն որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի 21-ից»: