Մեկ շաբաթում բանկերի կողմից տրամադրվել է 41.5 մլն ԱՄՆ դոլարի վարկ
Հունիսի 17-21-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 89,564,902 ԱՄՆ դոլար 411.08 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 95,297,794 ԱՄՆ դոլար 412.45 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 14,840,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 410.82 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 2,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 413.04 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,674,574 EUR 547.46 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,450,394 EUR 549.51 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 828,422,046 ՌԴ ռուբլի 12.73 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 100,561,951 ՌԴ ռուբլի 12.92 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Հունիսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 32.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 41.5 մլն ԱՄՆ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում