Ընդդդիմությունը հարմարվել է Գալուստ Սահակյանի թեզին
«Голос Армении»-ն գրում է. «Ընտրություններից հետո հայաստանյան ընդդիմությունը իր ուղղակի պարտականությունները կատարելու փոխարեն (իշխանության վերահսկողություն)` հեշտ և հանգիստ համաձայնել է գալուստսահակյանական թեզին առ այն, որ ՀՀԿ-ն և իշխանություն է, և ինքն իրեն ընդդիմություն»:
Թերթը նկատում է, որ ակտիվ գործունեություն ծավալելու փոխարեն ընդդիմությունը հարմարավետ տեղավորվել է դիտորդի դերում, ինչի արդյունքում էլ ակտիվացել են «Սարդարապատ» շարժման և Այլընտրանքային խորհրդարանի նման ուժերը, որոնք հակված են գործել սադրիչ մեթոդներով և գունավոր հեղափոխությունների սցենարներով: «Այս շարժումների սադրիչ բնույթի մասին խոսել է նաև ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, և իզուր չէ, որ ժամանակին այս ուժերի հետ համագործակցությունից հրաժարվեցին Լևոն Տեր-Պետրոսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը»,-նշում է «ГА»-ն: Ինչ վերաբերում է այլընտրանքային ԲՀԿ-ին` ըստ թերթի, այն բանից հետո, երբ Գ. Ծառուկյանը արգելեց Նաիրա Զոհրաբյանին, Վարդան Օսկանյանին և Գուրգեն Արսենյանին քննադատել կառավարությանը, ԲՀԿ-ն զբաղվում է բուռն գործունեության իմիտացիայով: