Ադրբեջանում մարդու իրավունքներն ողորմելի ու աղետալի վիճակում են. ադրբեջանցի իրավապաշտպաններ
«Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, նախկին տարիների հետ համեմատ, հետընթաց է ապրում»: Ինչպես նշում է «Arannews»-ը, այս մասին հայտնել է ադրբեջանցի իրավապաշտպան Ավեզ Հասանովը:
Իրավապաշտպանի խոսքերով՝ Ադրբեջանում շատ հաճախ է խախտվում մարդու իրավունքները: Ընդհանուր առմամբ, մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում Հասանովը ողորմելի է գնահատել: «Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների թվին են պատկանում լրագրողների ձերբակալությունները, քաղաքական մրցակիցների վերացումը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ ճնշումները, զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնաճնշումները»,-հայտնել է Հասանովը:
Իրավապաշտպան Ինթիգամ Ալիևն էլ իր հերթին ասել է, որ ամաչում է խոսել Ադրբեջանում մարդու իրավունքներից: «Ես ամաչում եմ խոսել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակից: Ամաչում եմ մարդու իրավունքների մասին ամեն անգամ նույնը կրկնելուց: Դրությունը չափից դուրս աղետալի է»,-ասել է Ալիևը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու