Լեոնիդ Ազգալդյանին անցած ավելի քան 20 տարիների ընթացքում այդպես էլ հերոսի կոչում չի շնորհվել
«Հայոց աշխարհն» անդրադարձել է Արցախի Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի մոտ, 21 տարի առաջ, հունիսի 21-ին զոհված «Անկախության բանակի», ապա «Ազատագրական բանակի» հրամանատար, «Մարտական խաչ» Առաջին աստիճանի շքանշանի (հետմահու) ասպետ Լեոնիդ Ազգալդյանին և գրել. «Ոչ վաղ անցյալի պրիզմայով դիտարկելով մեր այսօրը՝ ցավով ստիպված ես նշել, որ հիմա, այստեղ, մեր շուրջը, մեր ընթացիկ դժվարությունների ու տարամետ վայրիվերումների մեջ պակասում են հենց Լեոնիդ Ազգալդյանի նման շիտակ ու հստակ, իր անելիքն իմացող ու ծրագրված դեպի կոնկրետ նպատակակետը գնացող կերպարները։ Պակասում են ամենուր, մեր կյանքի և գործունեության բոլոր ոլորտներում։
Որքան էլ զարմանալի թվա, բայց իրողություն է, որ Լեոնիդ Ազգալդյանին անցած ավելի քան 20 տարիների ընթացքում այդպես էլ հերոսի կոչում չի շնորհվել։ Նկատի ունենք, որ պաշտոնապես չի արձանագրվել նրա այդ կարգավիճակը, քանզի լեգենդար հրամանատարին հերոսի կոչում ժողովուրդը շնորհել է վաղուց։ Սա շատերին միգուցե կարող է ձևական կամ անկարևոր մի բան թվալ, բայց մեր ընկալմամբ այդպես չէ։ Առավել ևս, դա ավելի շատ պետք է ապրողներին, գալիք ու նաև արդեն եկած, պատերազմից հետո ծնված-մեծացած սերունդներին։ Եթե մենք ուզում ենք, որ մեր հաջորդ սերունդները ճիշտ ապրեն, ապա նրանց համար ճիշտ կողմնորոշիչներ պետք է ցույց տանք։ Ո՞ւմ օրինակով պետք է դաստիարակվեն ապագա Հայաստանը պահողները, եթե ոչ հենց Ազգալդյանի ու մեր այլ հերոսների։ Իսկ մենք այսօր աններելիորեն թույլ ենք տալիս, որ ազատամարտիկը իր թոշակի չափի, բուժօգնության հասանելիության մասին հիշեցնելու վիճակում հայտնվի...» :
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան