Հայրիկյանը` Սաֆարյանին. Գոնէ իր առաջնորդից (Փութինին նկատի չունեմ) ներողութիւն ասել սովորեր
Պարույր Հայրիկյանի և Ստյոպա Սաֆարյանի միջև փոխադարձ մեղադրանքներն ու հեռակա բանավեճը շարունակվում են:
Հիմա էլ ֆեյսբուքյան իր էջում Հայրիկյանն է արձագանքել Սաֆարյանի դիտարկումներին.
«Վերջերս քիչ եմ լինում FB-ում ու չգիտեմ, թէ ինչու եք «ժառանգութեան» ՍՍ-ի վրա բարկացած «օրհնում» նրան ու մանաւանդ նրան աշխարհ բերածներին։ Իմ մասին վա՞տ է խօսել։ Է, էդ դժբախտ ողորմելին ո՞վ է, որ բանի տեղ եք դնում նրա ասածները։ Առողջ մարդը, երբ սխալ է թոյլ տալիս, յետոյ մտածում է այն ուղղելու մասին։ Եթէ անձի հանդէպ է, ապա ներողութիւն է խնդրում այդ անձից։ Ստոպիկը դրանցից չի։ Բոլոր հայերը դրան ամոթանք են տալիս մատաղի արարողութեան մասին թոյնով խօսելու համար, ինքը նոր գեադաոթիւններ է անում։ Գոնէ իր առաջնորդից (Փութինին նկատի չունեմ, այլ նրան ապաւինողին) ներողութիւն ասել սովորեր։ Սրանից ի՞նչ սպասել։ Երբ շանը շան տեղ չես դնում, ամենաարդիւնաւէտն է։ Նա իր ժառանգներից է թ ո ւ ք ու մուրն ստանալու։ Խնայեք նաեւ այդ... իրենով իր թույնը կզբաղուի։ Մեզ համար կարեւորն այն է, որ մարդիկ սկսում են ճանաչել ինքնաբացայատուողներին...
Լաւ եղեք»:
Նախորդող հրապարակումներ`
Սաֆարյան. Եթե հանրությունը հետաքրքրվեր Հայրիկյանի վարքի մասին իր լոգարանում, ապա դա աննորմալ կլիներ
Սաֆարյանը` Հայրիկյանին. Ո՞վ է մեղավոր, որ սեփական ժողովուրդը իր երեկոյան «մատաղին» «փարթի» է անվանում
Հայրիկյանը՝ Ստեփան Սաֆարյանին. Այ ողորմելի, Հայրիկյանը 64 տարի ապրում է, հազար «փարթի» է արել
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան