900 հազար դրամ Մշակույթի նախարարությունից՝ «լրագրողի ծառայությունների համար»
ՀՀ մշակույթի նախարարությունը ՀՀ պետական բյուջեից մոտ 900 հազար դրամ է ծախսել՝ «լրագրողի ծառայությունների համար»»։ «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ են հայտնվել Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի բնակիչ Ռոմանոս Ռոմանոսյանի և մշակույթի նախարարության միջև կնքված պայմանագրի պատճենները, որտեղ նաև մանրամասնած է «լրագրողի ծառայությունների» տեխնիկական բնութագիրը. ««Կամար» էլեկտրոնային քառալեզու թերթի համար լուսանկարչի ծառայությունների ձեռքբերում»։
«Պարզվում է՝ խոսքը մշակույթի նախարարության և մշակութային հիմնարկ-ձեռնարկությունների կողմից կազմակերպվող միջոցառումները լուսանկարահանելու և մշակույթի նախարարության «Մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին պատկանող kamartert.am կայքում տեղագրելու մասին է։ Ա՜յ քեզ ծառայություն»: