Մեսսի. «Աշխարհի գավաթը միակ մրցանակն է, որը չկա իմ հավաքածուում»
«Բարսելոնի» և Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, որ «Ոսկե գնդակի» ու աշխարհի առաջնությունում հաղթանակի միջև ընտրություն կատարելիս նախապատվությունը կտար վերջինիս: Նրա խոսքերով` իր համար հաճելի չէ գիտակցել, որ մրցանակների հավաքածուում չկա հենց աշխարհի գավաթը:
«Եթե ես «Ոսկե գնդակի» ու աշխարհի առաջնությունում հաղթանակի միջև ընտրություն կատարելու հնարավորություն ունենայի, անկասկած, կընտրեի երկրորդը,- Մեսսիի խոսքերը մեջբերել է «Marca»-ն:- Ուզում եմ Արգենտինայի հավաքականի կազմում հաղթել աշխարհի առաջնությունում: Ի դեպ, դա միակ մրցանակն է, որը դեռ չկա իմ հավաքածուում: Դա գիտակցելն այնքան էլ հաճելի չէ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները