Անկարայում օտարերկրա դիվանագետների կանայք կարմիր զգեստ են հագել՝ ի աջակցություն ցուցարարաների
Անկարայում մի շարք դեսպանությունների ներկայացուցիչների կանայք և կին դիվանագետներն իրենց աջակցությունն են հայտնել Գեզի այգու ցուցարարներին՝ կարմիր զգեստներով ներկայանալով Բրիտանիայի դեսպանատան ամենամյա ընդունելությանը: Այս մասին տեղեկացնում է «Hurriyet Daily News»-ը:
Միջոցառումը կազմակերպել էր Թուրքիայում Բրիտանիայի դեսպանատունը՝ տոնելու Էլիզաբեթ Երկրորդ թագուհու ծննդյան տարեդարձը և Միացյալ Թագավորության Զինուժի օրը, որը նշվում է հունիսի 20-ին:
«Մենք կանգնած ենք թուրք ժողովրդի կողքին՝ աջակցելով Գեզիի այգում տեղի ունեցող ցույցերին»,- հայտնել են կարմիր հագուստով ներկայացած կանայք:
Հատկանշական է, որ Թուրքական կառավարության ոչ մի պաշտոնյա չի այցելել այս միջոցառմանը, ինչն առաջին անգամ է տեղի ունենում հյուրընկալության արարողության պատմության ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում