Աբովյանցի գործարարի մահվան մեջ մեղադրվողների մեղադրանքը մեղմացվել է, և գործն ուղարկվել է զինդատախազություն
Աբովյանցի գործարար, «ՄԱ-Պլազա» ժամանցային համալիրի սեփականատեր Մկրտիչ (Մերուժան) Խաչատրյանին ծեծելու միջոցով մահվան հասցնելու կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և մեղադրական եզրակացությունն ուղարկվել է զինվորական դատախազություն հաստատելու համար: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի բաժնի սպա Մերի Սարգսյանը:
Մեղադրական եզրակացությամբ, գործարարի մահվան համար մեղադրվող երեք երիտասարդների նկատմամբ առաջադրված մեղադրանքը մեղմացվել է: Մասնավորապես, զինծառայող Ալբերտ Քարհանյանի ու Վարդան և Վահրամ Գրիգորյանների նկատմամբ նախկինում առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգքրի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը):
Սակայն այժմ ինչպես Panorama.am-ին փոխանցեց Մերի Սարգսյանը, Ալբերտ Քարհանյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելը) 109 հոդվածի 1-ին մասի` «անզգուշությամբ մահ պատճառելը» հատկանիշներով:
Իսկ գործով մեղադրյալ եղբայրներ` Վարդան և Վահրամ Գրիգորյանների նկատմամբ առաջադրված նույն մեղադրանքը (ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով) փոխվել է և նրան առաջադրվել է մեղադրանք` ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով`դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելը:
Ավելի վաղ Panorama.am-ը մանրամասնությամբ անդրադարձել էր այս դեպքին. Աբովյանի խոշոր գործարար Մկրտիչ Խաչատրյանին սպանել էին նախորդ տարվա սեպտեմբերի 13-ին: Հանցագործությունը կատարելու համար սկզբում կալանավորվել էր ՊՆ շարքային զինծառայող Ալբերտ Քարհանյանը, սակայն Panorama.am-ի հրապարակումից հետո կալանավորվեցին ևս երկուսը` եղբայրներ Վահրամ և Վարդան Գրիգորյանները:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «ՄԱ-Պլազա» ժամանցային համալիրի դիմաց, երբ մի խումբ երիտասարդներ վիճաբանել էին, Մկրտիչ (Մերուժան) Խաչատրյանը այդ օրը փորձել էր խաղաղեցնել նրանց ու հորդորել էր չկռվել: Սակայն, ինչպես Panorama.am-ին էին պատմել Խաչատրյանի հարազատները, խմբից առանձնացած մի քանի երիտասարդներ մոտեցել են, քաշքշել են գործարարին, ծեծել, գցել գետնին և նորից ոտքերով խփել: Դաժան ծեծի ենթարկված Մկրտիչ Խաչատրյանն այդ օրը տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ենթարկվել վիրահատության, բայց դժբախտաբար, սեպտեմբերի 27-ին Խաչատրյանը մահացել էր:
Նախորդող հրապարակումներ. Աբովյանցի գործարարի սպանությունը կոծկո՞ւմ են. հարազատները արդարություն են փնտրում
Աբովյանցի գործարարի մահվան գործով նախաքննությունը դեռ շարունակվում է
Աբովյանցի գործարարի մահվան գործով առանցքային վկան հարցաքննվել է
Աբովյանցի գործարարի սպանության գործով նախաքննությունը շուտով կավարտվի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները