Սոցիոլոգ և քաղաքական գործիչ. Օֆշորային սկանդալը` «գռեհիկ սադրանք»… «Համոզիչ չէ»
«Բավական կոպիտ, գռեհիկ սադրանք է, վարչապետին ու Արարատյան թեմի առաջնորդին վարկաբեկելու նպատակով է դա արված», -լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարան Ադիբեկյանը` խոսելով օֆշորային սկանդալի մասին: Նա նշեց, որ շատերի «դուրը չի գալիս» վարչապետը, շատ բացասական երևույթներ են կապում նրա անվան հետ, մինչդեռ` «նրա գործունեության հետևանքով միջազգային մի շարք կառույցներ վարկեր են տալիս Հայաստանին, քանի որ նա մեծ հեղինակություն է վայելում»: Ա. Ադիբեկյանն ասաց, որ չի հավատում վարչապետի, Արարատյան թեմի առաջնորդի անունների շուրջ ծավալվող այդ սկանդալին:
Ասուլիսին ներկա «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը էլ հակադարձեց Ա. Ադիբեկյանին` ասելով. «Մեղադրել որևէ մեկին, որ նման քայլի է գնացել վարչապետի բարի համբավը ոտնատակ անելու համար, համոզիչ չէ»: Նրա խոսքով, միայն Հայաստանում է, որ այդպիսի սկանդալի կենտրոնում հայտնվելուց հետո հրաժարականներ չեն լինում, ներողություն չեն խնդրում: «Եթե անգամ այսօր չհանգեցնի պաշտոնանկության, երկար ժամանակ սև գիծ է նրա քաղաքական կարիերայի վրա»,- ասաց Ս. Սաֆարյանը:
Ի դեպ, Ա. Ադիբեկյանն առաջարկեց սերիալ նկարահանել այս թեմայով: Ստյոպա Սաֆարյանն էլ վերնագիրն առաջարկեց` «Օֆշորի զոհերը»:
Նշենք, որ օֆշորային սկանդալի վերաբերյալ հայտնի դարձավ այն ժամանակ, երբ «Հետք»-ը գրեց, որ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «ադամանդագործ» գործարար Աշոտ Սուքիասյանը: Այդ ընկերությունը ըստ լրատվամիջոցի, ուղղակի առնչություն ունի գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հետ: Այնուհետև վարչապետ Սարգսյանը դիմեց գլխավոր դատախազություն՝ բացահայտելու կատարվածը և Ազգային ժողովում բացատրեց, որ օֆշորային գոտում ցանկացածը կարող է ցանկացածի անունով ընկերություն բացել: Նա նաև հայտարարեց, որ օֆշորային գոտում իր կողմից ընկերություն բացելու մասին այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: Այս աղմուկից հետո ոստիկանությունը հայտարարեց, որ Աշոտ Սուքիասյանի նկատմամբ խոշոր չափի խարդախության մեղադրանք է առաջադրվել և հայտարարել հետախուզում: Եվ միայն դրանից հետո Աշոտ Սուքիասյանը նամակ գրեց, որ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանը տեղյակ չեն եղել, որ իրենց անունով ընկերություն է գրանցել օֆշորում, և որ ինքն այդ անուններն օգտագործել է իրեն ապահով զգալու համար:
Նախորդող նորություններ`
Հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը նամակ է գրել
Վարչապետը` օֆշորային գործարքի մասին. «Նման անհեթեթություն իմ մտքով չէր էլ կարող անցնել»
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան