Բալոտելլին չի մասնակցի Իսպանիայի հավաքականի հետ խաղին
«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին Իտալիայի հավաքականին չի կարողանա օգնել Իսպանիայի ընտրանու հետ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ խաղում: Բրազիլիայի ընտրանու հետ հանդիպման ժամանակ 22-ամյա Բալոտելլին ձախ ոտքի մկանային վնասվածք է ստացել, որի պատճառով հայտնվել է «Սկուադրա աձուրայի» հոսպիտալում: Բժիշկները փորձել են նրան արագ շարք վերադարձնել, սակայն ապարդյուն:
Ավելացնենք, որ եթե Իտալիայի հավաքականը եզրափակչի ուղեգիր նվաճի, Բալոտելլին կհասցնի ապաքինվել և մասնակցել այդ խաղին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները