Թուրքերն ու ադրբեջանցիներ միավորվում են ընդդեմ հայկական Սփյուռքի
Ադրբեջանական սփյուռքի հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Նազիմ Իբրահիմովը հայտնել է, որ 1915 թվականի առնչությամբ հայերի ձեռնարկած գործողություններին դիմակայելու համար իրենք սատար են կանգնելու Թուրքիային:
Վկայակոչելով թուրքական «Հաբեր վաքթի» լրատվական կայքը` «Ermenihaber.am»-ը տեղեկացնում է, որ Իբրահիմովն ադրբեջանական սփյուռքի կառույցներին արդեն համապատասխան հրահանգներ ու հանձնարարություններ է տվել թուրքական սփյուռքի հետ միասնաբար հայերի գործողությունների դեմ հանդես գալու համար:
Պետական հանձնաժողովի նախագահը մասնավորապես նշել է, որ այն վայրերում, որտեղ թուրքական սփյուռքը փոքրաթիվ է, հայկական հարցերին կմիջամտեն ադրբեջանական կառույցները և տվյալ երկրի հանրությանը կտեղեկացնեն իրողությունը:
Իբրահիմովը, հիշեցնելով Հեյդար Ալիևի հայտնի կարգախոսը. «Մեկ ազգ, երկու պետություն», ասել է. «Մեկ ազգը երկու խնդիր չի կարող ունենալ` մեր խնդիրները նույն են: Հայկական հարցերը, որոնց առաջ Թուրքիան միայնակ է մնացել, միևնույն ժամանակ մեր խնդիրներն են: Ղարաբաղի հարցում էլ թուրքական սփյուռքն է Ադրբեջանին աջակցում և համաշխարհային հանրությանն այդ հարցում տեղեկություն տալիս»:
Ըստ Իբրահիմովի` թյուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրներից Ղազախստանը և Ղրղզստանը նույնպես աջակցում են Ադրբեջանին և Թուրքիային:
«Դա էլ մեր ուժին ուժ կավելացնի: Ե´վ Թուրքիայի, և´ Ադրբեջանի, և´ Ղազախստանի, և´ Ղրղզստանի և ընդհանրապես ամբողջ թյուրքական աշխարհի դեմ ուղղված որևէ անիրավության դեմ մենք միասնաբար ենք գործելու»,- եզրափակել է Իբրահիմովը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու