Շաբաթվա ընթացքում մեկ անգամ սպորտով զբաղվելը միանգամայն բավական է առողջ լինելու համար
Տորոնտոյի Թագավորական համալսարանի կանադացի գիտնականները պնդում են մարդիկ, ովքեր շաբաթը մեկ-երկու օր 2.5 ժամով ֆիզիկական մարմնամարզությամբ են զբաղվում, ստանում են նույնքան արդյունք, որքան նրանք, ովքեր մարմնամարզություն են անում շաբաթը 5-7 անգամ 20-30 րոպեով: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նշանակություն չունի, թե շաբաթվա ընթացքում 2.5 ժամով մարմնամարզությամբ ինչպես ու ինչ ձևերով են զբաղվում», -հայտարարել է հետազոտություն անցկացրած խմբի ղեկավար պրոֆեսոր Յեն Յանսենը, գրում է «Daily Telegraph»-ը:
Սովորոբար մինչ այժմ խորհուրդ էր տրվում շաբաթվա ընթացքում սպորտով զբաղվել 150 րոպե, այսինքն` միշտ, ամեն օր: Սակայն Տորոնտոյի գիտնականները պարզել են, որ ոչ միշտ սպորտով զբաղվողների մոտ հիվանդանալու ռիսկը բարձր չէ, որքան նրանց մոտ, ովքեր մշտապես սպորտով են զբաղված: Յեն Յանսենը վստահեցնում է, որ շաբաթ-կիրակի օրերին երկու և կես ժամ ֆիզիկական ակտիվությունը պահպանելով միանգամայն բավական է առողջ լինելու համար: