Տարածաշրջան 14:00 24/06/2013

Լ. Հովսեփյան. Ադրբեջանում հնարավոր ապակայունացման դեպքում Թուրքիան կգործի բացառապես իր շահերի շրջանակում

Մահմեդական աշխարհում հենց ոչ բարեհաճ բան է լինում, սկսում ենք ակնկալել դրա կրկնությանը Ադրբեջանում: Սա գաղտնիք չէ: Որքանո՞վ է հնարավոր Թուրքիայի վերջին դեպքերի կրկնությունը Ադրբեջանում:
Հիշեցնենք` Ստամբուլի Թաքսիմ հրապարակում և այլ քաղաքներում տեղի ունեցած հակակառավարական զանգվածային ակցիաների ու ոստիկանական ուժերի հետ բախումներ տեղի ունեցան:

Սրա և թուրք-ադրբեջանական հարաբերությունների որոշ խնդիրների վերաբերյալ panorama.am-ը զրուցեց թուրքագետ Լևոն  Հովսեփյանի հետ:

- Ինչպիսի՞ շեշտադրումներ կային ադրբեջանական ԶԼՄ-ներում և փորձագիտական գնահատականներում Թուրքիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ կապված:

-Նախ, Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին ադրբեջանական մամուլը բավական աչալուրջ էր հետևում և դրանք որոշակի արձագանք գտան ադրբեջանական վերլուծական շրջանակներում: Խմբագրական և փորձագիտական մեկնաբանություններում ու վերլուծություններում նկատվում էր երկու հիմնական մոտեցում: Առաջինը` որոշակի օբյեկտիվության հիմքով իրադարձությունների վերլուծությունն էր ու գնահատականը, որտեղ հիմնական շեշտադրումներն արվում էին Թուրքիայի վարչապետ Էրդողանի անձի և ավտորիտար կառավարման վրա: Երկրորդը` Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների ու իրադարձությունների դեմ բացասական դիրքորոշման արտահայտումն էր, որոնցում շատ հաճախ կրկնվում էին թուրքական իշխանությունների հայտարարությունները: Հաճախ Թուրքիայում տեղի ունեցող ցարգացումները ադրբեջանական փորձագիտական շրջանակների կողմից մեկնաբանվում էին «արտաքին դավադրությունների» տեսանկյունից` թիրախավորելով հստակ ուժերի ու երկրների, ինչպես օրինակ` Իրանին և Սիրիային: Ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում բավական ակնհայտ էր դրսևորվում իրադարձությունների մեջ առաջին հերթին «օտար ու դավադիր» ուժերի ներգրավվածության ու հրահրման միտումը: Որոշ ադրբեջանցի փորձագետներ իրենց մտավախությունն են հայտնել ու հավանական համարել Ադրբեջանում Թուրքիայի զարգացումների կրկնումը, որի համար որպես հիմնական պատճառ, սակայն, նշվել է Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանի վրա և երկու երկրների միջև առկա սերտ կապերը:

- Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված խոսվում է Ադրբեջանում դրանց կրկնության հավանականության մասին: Հնարավո՞ր է դա:

-Ադրբեջանում հասարակական-քաղաքական դաշտում կուտակված ու հասունացած տարաբնույթ խնդիրները կարող են պարարտ հող ստեղծել այդ երկրի ապակայունացման համար: Հնարավոր զանգվածային ակցիաներն ու բախումները միանգամայն հավանական են, և դրանց համար Թուրքիայի վերջին զարգացումները կարող են ուղղակի վարակիչ լինել: Սակայն դա չի կարող լինել միայն Թուրքիայի իրադարձություններով պայմանավորված: Ադրբեջանում տիրող ներկա պայթյունավտանգ իրավիճակը վերջին տարիներին բավական բուռն իրեն զգացնել է տվել զանգվածային ակցիաների ու բախումների համատեքստում՝ ինչպես Իսմայիլիի և Ղուբայի իրադարձությունները: Այս երկրում կուտակված բազում խնդիրները կարող են դուրս բերվել փողոցներ և դրա համար առաջին պատճառը կարող է լինել այս տարի կայանալիք նախագահական ընտրությունները: Թուրքիայում հակակառավարական գործողությունների հիմքում ընկած էր նաև Էրդողանի ավտորիտար կառավարման դեմ պայքարի գաղափարը: Այս առումով Ադրբեջանն էլ ավելի վատթար վիճակում է, քանի որ գոնե հենց ի տարբերություն Թուրքիայի` Ադրբեջանում ընտրական գործընթացները ամբողջովին գտնվում են «բռնապետական մոդելի» տիրույթում: Ադրբեջանի պարագայում առկա հիմնախնդիրներից հիմնականը ալիևյան ռեժիմի ավտորիտար բնույթն է, որի պատճառով արգելափակված է խոսքի ազատությունն ու չեն պահպանվովում մարդու իրավունքները: Մյուսը` քաղաքական ասպեկտն է, այսինքն` Ադրբեջանում քաղաքական ընդդիմադիր ուժերը չեն կարողանում նվազագույն կերպով գոնե դերակատարություն ունենալ երկրի քաղաքական կյանքում կամ ավելի ճիշտ, ամեն կերպ ճնշվում ու սահմանափակվում են: Հատկապես վտանգավոր կարող են լինել օրըստօրե ամրացող ծայրահեղ իսլամական կազմակերպություններն ու հոսանքները կամ առանձին խմբավորումները, որոնք չնայած ինչ-որ կերպ վերահսկվում կամ բացահայտվում են իշխանությունների կողմից, այդուհանդերձ կարող են դիմել ռեժիմի դեմ պայքարի ուղղակի գործողությունների և ստանձնել բացահայտ քաղաքական դերակատարություն: Չի կարելի բացառել նաև Ադրբեջանում զանգվածային ակցիաների ժամանակ ճնշված տեղաբնիկ ժողվուրդների ակտիվացումը` արդեն հստակ իրենց պահանջների ձևակերպմամբ:

- Ներկայում երկու երկրների իշխանությունների միջև կա՞ն արդյոք հակասություններ կամ անվստահության մթնոլորտ, և դրանք կարո՞ղ են ազդել միջպետական հարաբերությունների վրա:

-Այսօր Թուրքիայի և Ադրբեջանի իշխանական վերնախավերի միջև «արտաքուստ եղբայրության ու բարեկամության» քողի տակ թաքնված է «սուր անձնական ու արժեհամակարգային հակասությունն ու անվստահությունը», և սա ընդունում են նաև որոշ թուրք փորձագետներ և վերլուծաբաններ: Իհարկե, միջպետական հարաբերություններում դա սուբյեկտիվ գործոն է, որը, սակայն, իշխող անձերով կամ շրջանակներով պայմանավորված, էականորեն ազդում է պետությունների միջև փոխադարձ վստահություն վայելող հարաբերությունների ձևավորմանը: Այդ հանգամանքի մասին են վկայում նաև «WikiLeaks»-ի բացահայտումները, ըստ որոնց Ադրբեջանի գործող վարչակարգը Ալիև կրտսերի գլխավորությամբ ատելությամբ է վերաբերվում Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությանը, իսկ իսլամի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների թշնամանքն ու վախը պայմանավորված են նաև Թուրքիայում իսլամամետ այդ կուսակցության իշխանությամբ:

- Ադրբեջանում հնարավոր ապակայունացման ու փողոցային զանգվածային ակցիաների դեպքում ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի դիրքորոշումը, ինչ եք կարծում:

-Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Ալի Հասանովը վերջերս իր ելույթներից մեկում նշել էր, որ ադրբեջանական ընդդիմությանը աջակցում են արտաքին ուժեր` չնշելով կոնկրետ դերակատարների մասին: Մեծ հաշվով, չի կարելի բացառել այս մոտեցումը: Սա կարող է վերաբերել նաև Ադրբեջանի դաշնակից ու «ավագ եղբայր» Թուրքիային: Իհարկե, արտաքուստ այդ հարաբերություններում բնականոն վիճակ է և որևէ էական հիմնախնդիր առաջին հայացքից կարծես թե չկա: Սակայն ստվերային մակարդակում կան մի շարք խնդիրներ և դրանք բազմազան են: Ադրբեջանի քաղաքական կյանքում, իհարկե, Թուրքիան միշտ էլ ցանկացել է ազդեցություն ունենալ, ինչի ուղղությամբ էլ իրականացվել և իրականացվում են համապատասխան քայլեր: Թուրքական որոշ քաղաքական ու նաև պաշտոնական շրջանակներ կարող են և պետք է ունենան կապեր ու հարաբերություններ ադրբեջանական ընդդիմադիր դաշտի հետ: Այդ նույն դաշտում գործունեության մեծ հետաքրքրություններ ունեն նաև թուրքական հատուկ ծառայությունները, ադրբեջանական ընդդիմությանը Թուրքիայի կողմից ցուցաբերվող աջակցության խնդիրը` որպես Ալիևի ռեժիմի տապալման կարևոր երաշխիք: Ի հայտ են եկել փաստեր դեռ 1990-ականներին Ադրբեջանի հետ կապված թուրքական հատուկ ծառայությունների գործողությունների վերաբերյալ, երբ վարչակազմի տապալման գործում մեծ ներդրում են ունեցել թուրքական շրջանակները: Թուրքիան իր շահերի տեսանկյունից ակտիվ քայլեր ու գործողություններ է իրականացրել Բաքվում և կարծում եմ, դրան կդիմի նաև հետագայում: Ընդհանրապես, Անկարայի համար ամենաընդունելի տարբերակը Ադրբեջանի նկատմամբ բավարար վերահսկելիություն և ազդեցություն պահպանելն է, և այս պարագայում Ի. Ալիևի իշխանությունը որոշակիորեն գոնե փորձում է իրեն դուրս պահել թուրքական ազդեցությունից կամ էլ մեծացնել ինքնուրույնության չափաբաժինը: Սա, իհարկե, Թուրքիայի թե ռազմաքաղաքական, և թե տարածաշրջանային քաղաքական հավակնությունների ու շահերի մեջ չի տեղավորվում: Ուստի, առաջիկա քաղաքական գործընթացներում այս երկիրն իր շահերին համապատասխան կփորձի վերաձևակերպել ադրբեջանական քաղաքական կյանքում ու նաև համակարգում իր ներկայությունն` առաջին հերթին ազդեցության ձևով: Իսկ Ադրբեջանում հնարավոր ապակայունացման դեպքում Թուրքիան կգործի իրավիճակով պայմանավորված բացառապես իր շահերի շրջանակում, որի մեջ կարող է լինել թուրքական ներկա իշխանական շրջանակներին ավելի ընկալելի, վերահսկելի և արժեհամակարգային ընդհանրություն ունեցող ուժերի հետ սերտ համագործակցությունը և դրանց աջակցությունը: Ադրբեջանում իրավիճակի ապակայունացման դեպքում Ալիևի ռեժիմի չտապալման պարագայում էլ լուրջ լծակներ կապահովեն մի շարք արտաքին դերակատրների ու նաև Թուրքիայի համար` Ալիևին դարձնելով ավելի խոցելի ու կառավարելի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:25
ՌԴ ԱԳՆ-ն ՀՀ իշխանություններին հիշեցրել է հայ բնակչությանը «մի քանի ցուրտ ձմեռների պատրաստվելու»՝ Արևմուտքի խորհուրդների մասին
ՌԴ ԱԳՆ-ն Սերգեյ Լավրովի հարցազրույցի ժամանակ ստացված Հայաստան ՌԴ վատացող հարաբերությունների վերաբերյալ հնչած հարցին պատասխան է հրապարակել, որում...
Աղբյուր` Panorama.am
22:51
Բարձրաձայնել եմ իշխանության գործած բազմաթիվ խախտումների և այդ ամենին ԵՄ երկրների ոչ համաչափ արձանքի մասին. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Որպես Արտաքին հարաբերությունների մշտական...
Աղբյուր` Panorama.am
22:37
Թեժ հետքերով նույն օրը բացահայտվեց uպшնությունը
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի...
Աղբյուր` Panorama.am
22:19
Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռեժիսոր և պրոդյուսեր Տիգրան Քեոսայանին շնորհել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի կոչում։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
22:04
Արման Խաչատրյանը և Անն-Մարի Դեկոտին անդրադարձել են Հայաստանի առջև ծառացած անվտանգային խնդիրներին
Ֆրանսիայում ՀՀ դեսպանատնից հայտնում են. «Հունիսի 24-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին...
Աղբյուր` Panorama.am
21:41
ԱՊՀ գլխավոր քարտուղարը համեմատել է համագործակցության երկրներում և Արևմուտքում անցկացվող ընտրությունները
ԱՊՀ երկրներում ընտրություններն ավելի մաքուր, ավելի ժողովրդավարական և քաղաքակիրթ են, քան Արևմուտքում։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել...
Աղբյուր` Panorama.am
21:10
Կենտրոնում խոշոր ավտովթար է գրանցվել «iCar» մակնիշի էլեկտրամոբիլի և «Mercedes»-ի միջև
Հունվարի 24-ին, Ժամը 15։30-ի սահմաններում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 28-ամյա Շահեն Ա․-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
20:56
Իրանը բողոք է հայտնել Ադրբեջանին, դեսպանը կանչվել է ԱԳՆ
Իրանում այսօր ԱԳՆ է կանչվել է Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն, որին բողոքի նոտա է ներկայացվել Ադրբեջանի «որոշ շրջանակների կողմից...
Աղբյուր` Panorama.am
20:50
Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից. փաստաբան
Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից: Այս մասին հայտնել է Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի փաստաբան...
Աղբյուր` Panorama.am
20:35
Իսկ Արմեն Աշոտյանի գործն առհասարակ Սանտա Բարբարայի սերիալին է նմանվել․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հուսով եմ, որ մի օր կհաշվենք ու կգնահատենք այն...
Աղբյուր` Panorama.am
20:22
Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Վայքի, Սիսիանի, Սևանի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Հունվարի 24-ին՝ ժամը 19:50-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի, Վայքի, Սիսիանի, Սևանի և Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։...
Աղբյուր` Panorama.am
20:10
Բոլորով, որ Փաշինյանի հայտարարագիրը լրացրեցին, վերջը ստուգեցի՞ն՝ այնտեղ կոռուպցիա կա՞ր, թե՞ չկար. Մեսրոպ Առաքելյան
Նիկոլ Փաշինյանն և իր տնտեսական թիմը հայտարարում են, թե եկամտի համընդհանուր հայտարարագրումը ստվերի կրճատման և սոցիալական թիրախային...
Աղբյուր` Panorama.am
19:59
«Վերին Լարս» սահմանային անցման կետում առաջացող խնդիրները քննարկվել է Սերգեյ Կոպիրկինի հետ․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ծառուկյանն ասել է, թե որքան գումար է ծախսել Մախաչևի հետ մենամարտին պատրաստվելու համար
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը նշել է, թե որքան գումար է ծախսել, նույն քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ...
Աղբյուր` Panorama.am
19:35
Գործարար Կարեն Հակոբյանի կալանքը երկաձգվել է ևս 2 ամսով․ փաստաբանական խումբ
Կարեն Հակոբյանի պաշտպանական խումբը տեղեկացնում է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի որոշմամբ 2024թ․ սեպտեմբերի 20-ից ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
19:27
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էներգետիկայի հարցում քննարկելու բան ունեն․ Պուտին
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էներգետիկայի թեմայի շուրջ քննարկելու բան ունեն, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի պետական ​​համալսարան...
Աղբյուր` Panorama.am
19:12
ՔՊ-ական հերթական մանիպուլյացիան «ազգային»-ի առնչությամբ․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «ՔՊ-ԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱՆ ԱԶԳԱՅԻՆ-ի ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ...
Աղբյուր` Panorama.am
18:58
Մոսկվան միշտ արժևորել է և շարունակում է գնահատել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ
Մոսկվան միշտ արժևորել է և շարունակում է գնահատել Երևանի հետ եղբայրական հարաբերությունները։ Մենք Հայաստանին համարում ենք մեր բնական ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
18:42
Զինված հարձակում է եղել Ստամբուլի հայկական վարժարանի նախկին շենքի վրա
Հունվարի 22֊ին զինված հարձակում է տեղի ունեցել Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում գործող Դադյան հայկական վարժարանի նախկին շենքի վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:29
Գևորգ Ալթունյանի և նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել է դատարան
Դատախազությունից հաղորդագրություն են տարածել, որում նշված է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 23-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել...
Աղբյուր` Panorama.am
18:14
Արևմուտքն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանը ևս հայտնվի իր ՆԱՏՕ-ական դաշնակից Թուրքիայի լիարժեք ազդեցության տակ․ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Հունվարի 9-ին Նիկոլի կառավարությունը պաշտոնապես սկսեց ԵՄ անդամակցության գործընթացը՝...
Աղբյուր` Panorama.am
18:00
ՊԵԿ-ը կաջակցի 50 և ավելի աշխատողներ ունեցող հարկ վճարողներին հայտարարգրման իրազեկման հարցով
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Կոմիտեում շարունակվում է համագործակցությունը հարկ վճարողների հետ նոր ձևաչափերով։ Հարկային մարմինը...
Աղբյուր` Panorama.am
17:53
Վարչախումբը նպատակ է հետապնդում փոխակերպելու հայ ժողովրդի ինքնությունն ու ձևավորելու լղոզված դիմագծով սպառողական հասարակություն. «Հայաքվե»
«Հետամուտ ենք լինելու իշխանափոխությունից հետո հակազգային բոլոր օրենքների չեղարկմանը»։
Աղբյուր` Panorama.am
17:50
Ուկրաինան ՌԴ-ին է փոխանցել 49 զինծառայողի դի
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են մահացածների մարմինները։ Այդ մասին RBK-ին հայտնել է Պետդումայի պատգամավոր, ռազմական գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
17:41
Հրապարակվել են առաջին կադրերը, թե ինչպես են ԱՄՆ-ից արտաքսվում անօրինական միգրանտները
ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են 538 անօրինական միգրանտների և հարյուրավորներին արտաքսել ռազմական ինքնաթիռներով։ Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:35
«Փյունիկ» է վերադարձել Վարազդատ Հարոյանը
«Երկարատև ընդմիջումից հետո «Փյունիկ» է վերադարձել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, մեր ակումբի լավագույն սաներից Վարազդատ...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ֆարմանյան. Չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր Նիկոլի ու իր վարձու սազանդարների հետ բանավեճի մեջ են մտնում արցախյան թեմայով
ՀՀ երրորդ նախագահի նախկին խոսնակ, ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը գրում է. «Ես անկեղծորեն չեմ հասկանում բոլոր այն մարդկանց,...
Աղբյուր` Panorama.am
17:27
Շատ բաներ ինձ համար դեռևս անհասկանալի են. Հրդեհային անվտանգության մասնագետ-վկան՝ Ազատի զինվորական կացարանի հրդեհի մասին
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում տեղի ունեցող Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված...
Աղբյուր` Panorama.am
17:09
Խաղատանը զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մասնակիցների վերաբերյալ գործը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը հունվարի 23-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Ծաղկաձոր քաղաքում գործող խաղատանը 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
16:47
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծն արժանացավ դրական եզրակացության
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
15:53 24/01/2025

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}