«Այո, մենք կարող ենք». Բողոքի ցույցեր Իսպանիայում
Իսպանիայի տարբեր քաղաքներում հազարավոր քաղաքացիներ մասնակցել են առողջապահության սեփականաշնորհման դեմ կազմակերպված ցույցերին: Այս մասին հաղորդում է «Իտար տասս»-ը ` հղում անելով իսպանական «EFE» լրատվական գործակալությանը հաղորդած տեղեկություններին:
Լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունների համաձայն` ցույցեր են տեղի ունեցել Սևիլիայում, Լոգրոնյոում, Սարագոսում, սակայն ամենից զանգվածայինը տեղի է ունեցել Մադրիդում:
Բժիշկներից և հաճախորդներից կազմված «Սպիտակ ալիք» անվանումը ստացած շարժումը կիրակի օրը բողոքի ակցիան սկսել է Մադրիդի կենտրոնում՝ տարածաշրջանային կառավարության գրասենյակի դիմաց:
Ցույցի մասնակիցները պարզել էին պաստառներ՝ «Այո, մենք կարող ենք» գրություններով: Լսելի էին նաև առողջապահության սեփականաշնորհման դեմ կոչեր: Ցույցն ավարտվել է լռության րոպեով, որի ժամանակ հազարավոր մարդիկ բարձրացրել են՝ «Այո» գրությամբ պաստառներ: