![](https://panorama.am/news_images/164/491734_1/f55c57dcd8df57_55c57dcd8e33f.thumb.jpg)
Երկրաշարժ` Սպիտակ քաղաքի մոտ
Այսօր` ժամը 14.38-ին Սեյսմիկ պաշտպանության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ այսօր՝ տեղական ժամանակով ժամը 14.16-ին ՀՀ տարածքում՝ Սպիտակ քաղաքից 7 կմ հարավ-արևմուտք, տեղի է ունեցել 2.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:
ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի հաղորդմամբ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.780 և արևելյան երկայնության 44.210:
Ըստ նախնական տեղեկատվության` երկրաշարժը զգացվել է Վանաձոր և Սպիտակ քաղաքներում` 3 բալ ուժգնությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
![Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ](https://panorama.am/video_images/17/49954_1/photo_2024_07_05_16_43_08_v3.thumb.jpg)
Նոր Սահմանադրության մասին Փաշինյանի հայտարարությունները հիմնազուրկ են ու մտացածին. Սահմանադրագետ
![Հայաստանը շուտով Ռուսաստանում ունենալու է նոր դեսպան . Ալեն Սիմոնյան](https://panorama.am/video_images/17/49949_1/f6687d2af81fab_6687d2af81fec.jpg)
![Գնդակը գտնվում է ադրբեջանական կողմում. Ալեն Սիմոնյան](https://panorama.am/video_images/17/49941_1/f6687b8f87fc6a_6687b8f87fcab.jpg)