Ռուբեն Վարդանյանը ձևակերպել է բարեգործության 7 սկզբունքները և հայտնել է IDeA հիմնադրամ ստեղծելու որոշման մասին
Ռուսաստանցի հայտնի գործարար, Sberbank CIB-ի համեղեկավար Ռուբեն Վարդանյանը ձևակերպել է բարեգործական գործունեության իր 7 սկզբունքները և հայտնել է Հայաստանում IDeA (Initiatives for Development of Armenia) հիմնադրամ ստեղծելու որոշման մասին:
Ռուբեն Վարդանյանն ասել է, որ IDeA հիմնադրամը կիրականացնի բարեգործական ծրագրեր, «որոնք ազդեցություն կգործեն Հայաստանի ապագայի վրա և կօգնեն Հայաստանին ներկայումս գերիշխող գոյատևման մոդելից անցնել բարգավաճման մոդելի»:
Ռուբեն Վարդանյանը նաև ձևակերպել է իր բարեգործական գործունեության 7 հիմնական սկզբունքները.
– ծրագրերի երկարաժամկետությունը;
– ծրագրերի ծավալուն ու նշանային բնույթը;
– կոլեգիալություն և ինտերնացիոնալիզմ;
– հիմքում դրված մուլտիպլիկատիվ ազդեցություն;
– տեղի բնակչության ներգրավվածություն ծրագրերի իրականացմանը;
– ծրագրերի աստիճանական անցում ինքնաֆինանսավորմանը, նախնական կապիտալ ներդրումները բարեգործություն են;
– ծրագրերի իրականացման լավագույն միջազգային չափանիշներ:
Սկզբունքների մասին Ռուբեն Վարդանյանն առավել մանրամասն պատմել է հարցազրույցում, որը հասանելի է այս հղումով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում