Անդրանիկ Մատիկոզյանը` Հարավային Կալիֆոռնիայի չեմպիոն
Միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը (Հայաստան) չորրորդ անգամ նվաճեց Հարավային Կալիֆոռնիայի չեմպիոնի կոչումը: Մոնթերեյ քաղաքում անցկացված մրցաշարում նա չկրեց ոչ մի պարտություն, 7 հնարավորից վաստակեց 5 միավոր և միանձնյա նվաճեց առաջին մրցանակը: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
Երկրորդ տեղում է մեկ այլ հայ շախմատիստ` գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը (ԱՄՆ): Նա նույնպես առանց պարտության անցկացրեց մրցաշարը և հաղթողից հետ մնաց կես միավորով:
Մրցաշարին մասնակցում էին նաև Ռուսաստանի և Մեքսիկայի ներկայացուցիչները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները