Կազիմիրով. Բաքուն ռազմական գործոնի վրա է հույսը դնում
1992-1996թթ. ԼՂ խնդրով զբաղվող ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը «Առավոտ»-ին տված հարցազրույցում անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություններին՝ նշել է «Միայն խաղաղության երաշխիքները (ոչ միայն Ադրբեջանի կողմից, այլեւ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ եռանախագահող երկրների կողմից) կարող են պայմաններ ստեղծել օկուպացված տարածքներից անհապաղ հեռանալու և տեղահանվածների վերադարձի համար: Քանի դեռ հակամարտությունը չի ձերբազատվել գերիշխող ռազմական գործոնից եւ քանի դեռ չի տեղափոխվել բացառապես քաղաքական հարթություն՝ բանակցությունները տեղում դոփելու են: Մինչդեռ հենց Բաքուն է ռազմական գործոնի վրա հույսը դնում։ Իհարկե, այդկերպ իշխող վերնախավը ներքաղաքական խնդիրներ է լուծում, բայց արգելակում է, այլ ոչ թե արագացնում հակամարտության կարգավորումը»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: