Reuters. «Գործակալ Սնոուդենի հայտարարությունը բացասաբար է ազդել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների վրա»
ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական Վարչության գործակալ Էդվարդ Սնոուդենը կարող է Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վատթարացման պատճառ դառնալ: Այս մասին է հաղորդում «Reuters» գործակալությունը:
Բանն այն է, որ Պեկինում լույս տեսնող պետական խոշորագույն թերթերից մեկը գովաբանել է Սնոուդենին` նշելով, որ «վերջինս պատռել է Վաշինգթոնի կեղծ բարոյական դիմակը»: Բացի այդ Չինաստանը թույլ է տվել, որպեսզի ԱՄՆ-ում հետախուզության մեջ գտնվող գործակալը մի որոշ ժամանակ ապրի պետության տարածքում, ինչը Սպիտակ տան հաղորդմամբ` բացասաբար կանդրադառնա ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների վրա:
«Reuters»-ի տեղեկացմամբ` Չինաստանի կառավարությունը հայտարարել է, որ իրենք խորապես հետաքրքրված են Սնոուդենի հայտարարությամբ, քանի որ վերջինիս բացահայատած տեղեկություններից պարզվում է, որ ԱՄՆ-ը մուտք է ունեցել նաև Չինաստանում ինտերնետ մատակարարող կենտրոններին ու մի քանի չինական հեռախոսային օպերատորների սերվերներին: Ինչպես նշում է չինական կողմը` սա կարող է խնդիրներ առաջացնել Վաշինգթոնի հետ հարաբերություններում:
Այնուամենայնիվ, երկու երկրների փորձագետները պնդում են, որ պետությունների միջև հարաբերությունների սրացումը խոսքերից այն կողմ չի անցնի, երկրներից և ոչ մեկ չի ցանկանա գործնականում փչացնել հարաբերությունները նախագահներ Բարաք Օբամայի և Սի Ծինփինի հաջողված հանդիպումից հետո:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ԿՀՎ-ի տեխնիկական ծառայության աշխատակից, 29-ամյա Էդվարդ Սնոուդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կառավարությունը հատուկ ծրագրի միջոցով գաղտնալսում և վերահսկում է սոցիալական ցանցերը, համացանցի մի շարք սերվերներ և որոշ հեռախոսային օպերատորների: Իր արաքը Սնոուդենը բացատրել է, նրանով, որ քննադատւմ է անմեղ քաղաքացիներին լրտեսելը: