«Եվրասիանեթ». Ադրբեջանում ընդդիմությունը պատրաստվում է լուրջ մարտահրավեր նետել Ալիևին
Ադրբեջանում ընդդիմությունը պատրաստվում է լուրջ մարտահրավեր նետել Ալիևին: Այս մասին գրում է «Եվրասիանեթ» կազմակերպության պաշտոնական կայքը:
Ադրբեջանը 1992 թ-ից ի վեր մրցակցային նախագահական ընտրություններ չի ունեցել: Սակայն երկրի ընդդիմադիր քաղաքական ուժերը հուսով են փոխել այն:
«Այժմ, հանկարծ, օսկարակիր, հաջողակ մարդը` Ռուստամ Իբրահիմբեկովը միացել է ընդդիմությանը: Հետևաբար, կառավարությունը մտահոգված է: Ոչ Արևմուտքը, ոչ Իրանը, ոչ էլ Ռուսաստանը երբևէ լուրջ հետաքրքրություն չեն ցուցաբերել ընդդիմության հանդեպ: Ներկայումս կա նման հնարավորություն»,- նշել է ադրբեջանցի վերլուծաբան Հուսեյնբալ Սալիմովը:
Վերջին ամիսների ընթացքում կառավարությունը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ, որոնք կարծես ուղղված են ընտրական գործընթացը վերահսկելուն: Կառավարությունը նվազեցրել է Բաքվում ԵԱՀԿ-ի առաքելության կարգավիճակը` որպես նախերգանք` արգելելով Եվրոպայի ընտրական դիտորդների մուտքը: Այն ճնշում է գործադրում ՀԿ- ների վրա` ձերբակալում ակտիվիստներին և մեղադրում է ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող Ազգային ժողովրդավարական ինստիտուտի տեղական գրասենյակին` Ադրբեջանում «Facebook»-ի միջոցով հեղափոխություն իրականացնելու ֆինանսավորման մեջ:
«Ռուստամ Իբրահիմբեկովը հայտնի է ոչ միայն Ադրբեջանում, այլ ողջ աշխարհով մեկ: Իշխանությունները հազիվ թե կարողանան շատաժի արշավ սկսեն նրա դեմ: Նրան աջակցություն կցուցաբերեն Վաշինգտոնում, Մոսկվայում և ԵՄ երկրներում: Նրա ֆինասական կարողությունները նույնպես մեծացնում են նրա հնարավորությունները: Ի տարբերությունը աղքատ ընդդիմությանը, Իբրահիմովը կարող է ֆինանսավորել իր ընտրական արշավը»,-նշել է «Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Էլհան Շահինօղլուն: