Գիտնականները կազմել են ինտերնետ-կախվածության ախտանշանների ցանկը
Ամերիկացի գիտնականները կազմել եմ ինտերնետ-կախվածության ախտանշանների ցուցակը: Առաջին հերթին, փոփոխական է նման մարդկանց տրամադրությունը, երկրորդ` նրանք ցուցաբերում են ինտերնետի և թվային մեդիատեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության աճ, չափազանց շատ ժամանակ անցկացնում են համակարգչի առաջ: Նման մարդկանց մոտ նվազում է սոցիալական ակտիվությունը, աշխատանքի որակը, գրում են ամերիկյան լրատվամիջոցները:
Ավելի վաղ, չինացի գիտնականները պարզել էին, որ ինտերնետ-կախվածության հետևանքով ուղեղում տեղի ունեցող փոփոխությունները հավասարազոր են թմրամիջոցների և ալկոհոլի ազդեցությանը: Ինչ-որ բանից կախվածություն ունեցող մարդկանց նյարդերը թույլ են:
Ինտերնետ –կախվածությունը ոչ մի տեղ պաշտոնապես ճանաչված չէ որպես հիվանդություն, բացի, թերևս, Չինաստանից: Այստեղ բժիշկները դեռևս 2008 թ. են այն սկսել դիտարկել որպես հիվանդություն: Այդ հիվանդության դեմ սկսել է պայքարել նաև Ավստրալիայի առողջապահության համակարգը: Ֆինլանդիայում ինտերնետ-կախվածություն ունեցող երիտասարդների բանակ գնալու ժամկետները հետաձգվում են: ԱՄՆ-ում 2009-ից գործում է այդ հիվանդության բուժման կլինիկա: