Վարկերի և տուգանքների վճարում՝ նաև բջջայինից
ՄոբիԴրամի միջոցով այժմ կարելի է բջջայինից համալրել թե՛ սեփական, և թե՛ մտերիմների բանկային հաշիվները, վճարել հայաստանյան բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերը, ինչպես նաև ՀՀ ճանապարհային ոստիկանության` վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտերով տուգանքները:
«Վիվա Սելլ ՄՏՍ» ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, հեռախոսից վարկերի վճարում կատարելուց առաջ անհրաժեշտ է մեկ անգամ այցելել անձնական էջ, «Պրոֆիլ» բաժնից ընտրել «Բանկային հաշիվներ» ենթամենյուն և լրացնել համապատասխան տվյալները: ՀՀ ճանապարհային ոստիկանության տուգանքների դեպքում վերոնշյալ քայլերն անհրաժեշտ չեն:
Հաջորդ քայլով, ՄոբիԴրամի USSD մենյուից այցելեք «Փոխանցումներ» բաժինը, այնուհետև՝ «Դեպի այլ համակարգեր և բանկեր» բաժինը: ՄոբիԴրամի USSD մենյու այցելելու համար պարզապես հավաքեք *444# Ձեր բջջայինից և հետևեք հրահանգներին:
Ի դեպ, այս ծառայությունները հասանելի են նաև առցանց:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է զանգահարել ՄոբիԴրամի թեժ գիծ` 444 կամ 093297444:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան