Ադրբեջանի իսլամական կուսակցության աջակիցները 124 հազար ստորագրությամբ ցանկանում են նախագահ տեսնել Մոհսեն Սամադովին
«Ադրբեջանի իսլամական կուսակցության աջակիցները 124 հազար ստորագրություն են հավաքել և ցանկանում են, որ ազատազրկման մեջ գտնվող Մոհսեն Սամադովը դառնա Ադրբեջանի նախագահ»,-այդ մասին հաղորդում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ Ադրբեջանի իսլամական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Էնղելաբ Էհդալին «Ֆակտ խաբար»-ին տված հարցազրույցում նշել է, որ Ադրբեջանի տարբեր քաղաքներում մտավորականների, հավատացյալների և բազմաթիվ հասարակ քաղաքացիների շրջանում ստորագրահավաք է կազմակերպվել, որի արդյունքում ավելի քան 124 հազար ստորագրություն է հավաքվել:
«Ստորագրահավաքի մասնակիցները ցանկանում են, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից իշխանությունը տապալելու մեղադրանքով դատապարտված Ադրբեջանի իսլամական կուսակցության նախագահ Մոհսեն Սամադովը առաջադրվի որպես նախագահի թեկնածու և դառնա Ադրբեջանի նախագահ»,-հավելել է Էհդալին:
Նախորդող հրապարակում՝
Զարդուշտ Ալիզադեի կանխատեսմամբ՝ մոտ ապագայում Ադրբեջանում արտակարգ դրություն կհաստատվի
Իրանի Մեջլիսի պատգամավոր. Ադրբեջանի իշխանությունները սարսափում են իսլամի տարածումից
Իրանցի իրավապաշտպան. Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների փաստերն անընդունելի են