Իրավունք 11:00 25/06/2013

Վայոց Ձորի նախկին մարզպետի «զոհը». Հարազատները պնդում են, որ մարզպետարանի պաշտոնյան ինքնուրույն չէր կարող չարաշահումներ անել

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Վայոց Ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ, այժմ կալանքի տակ գտնվող Բաբկեն Մկրտչյանի փաստաբանը հունիսի 24-ին բողոքարկել է իր պաշտպանյալի խափանման միջոցը կալանքն ընտրելու մասին որոշումը: Բաբկեն Մկրտչյանը, Հատուկ քննչական ծառայության պաշտոնական տեղեկության համաձայն, կալանավորվել է 2012 թվականին ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութ տրամադրելու գործընթացում պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով: Նրա նկատմամբ առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդհոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Մարպետարանի պաշտոնյան, սակայն, մասնակի է ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և ասում է, որ կատարել է այդ ժամանակների Վայոց Ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանի հանձնարարությունները: Բաբկեն Մկրտչյանի կինը՝ տիկին Գոհարը և մի քանի հարազատներ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պնդում էին, որ նա ինքնագործունեությամբ չէր կարող զբաղվել ու կատարել է նախկին մարզպետի հրամանները: 

Այժմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Բաբկեն Մկրտչյանը, ով Հանրապետական կուսակցության անդամ է, 60 տարեկան է, սրտի հետ կապված խնդիրներ ունի: Վայոց Ձորի մարզպետարանում որպես գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ աշխատել է մի քանի մարզպետների ղեկավարությամբ, սակայն, ինչպես բարեկամներն են պնդում, նման բան չի եղել: «Ոչ մեկ չի կարող ապացուցել, որ չարաշահումներ կամ յուրացումներ է արել, որովհետև մենք համեստ կենցաղով ենք ապրել», -ասում է կինը: 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը, նրա խոսքով, կանչվել է Հատուկ քննչական ծառայություն և Բաբկեն Մկրտչյանի հետ առերեսման ժամանակ համաձայնել է նրա տված ցուցմունքների հետ: «Նա 80 տոկոսով համաձայնել է, որ իմ ամուսինը կատարել է իր հանձնարարությունը: Բաբկենն ասել է, որ ինքն անփույթ է եղել մարզպետի հանձնարարությունները կատարելիս: Այդ մասով ինքն ընդունում է իր մեղքը: Ասում են, թե գլխից են բռնում, բայց այդպես չի: Եթե իրանք մտածում են, որ գյուղվարչության պետին, որպես զոհ, որը թիկունք չունի քաղաքական, կարող են տանեն շատ հանգիստ տանեն-փակեն, շատ սխալ է, անարդար է », -նկատեց կինը՝ ընդգծելով, որ եթե արդար քննություն չկատարվեց, իրենք բողոքելու են ընդհուպ մինչև նախագահին:

Մեզ հետ զրուցած Բաբկեն Մկրտչյանի հարազատնեը, ինչպես նաև տիկին Գոհարը, պնդում են, որ գյուղապետեր և մարզպետ շղթայի մեջ, վարչության պետն այն մարդը չէր, որ պետք է կալանավորվեր: «Իմ ամուսինը կատարել է այդ հանձնարարությունը՝ որպես պետական պաշտոնյա: Հայաստանում բոլոր պետական պաշտոնյաները կատարում են իրենց վերադասի հանձնարարությունը: էդ ո՞նց էղավ, որ ով ստացել ա ինքը դրսում ա, ով հանձնարարել ա, դրսում ա, իսկ էդ հանձնարարությունը փոխանցողը ներսում ա: Ամենաթույլ օղակն են գտել: Ես չեմ ուզում, որ ինչ-որ մեկը պատժվի, բայց չեմ ուզում, որ իմ ամուսինը զոհ լինի, ու չգիտես` ինչի համար», -տարակուսած է կալանավորված նախկին պաշտոնյայի կինը:

Նրանց խոսքով, պետությանը հասցված վնասը կազմել է շուրջ 17 մլն դրամ: «Բայց այդ թվերը ուռճացված են, և այդ վառելիքը ծախելու դեպքում է, այդքան գումար չի կանգնում, կեսը հազիվ կանգնի», -հավելեց մեր զրուցակիցը: 

Ավելի վաղ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության պետի տեղակալ Գ. Դալիջանյանը տեղեկացրել էր, որ Վայոց Ձորի շուրջ 10 համայնքների ղեկավարներ կեղծ տեղեկություններ են ներկայացրել մարզպետարանի գյուղվարչություն, ներկայացրել են վառելիք ստացող շահառուների վերաբերյալ կեղծ հաշվետվություններ, ինչի արդյունքում բնակչության համար նախատեսված 174 հազարից ավել լիտր դիզվառելիքը չի բաշխվել:

«Սուբսիդավորման համար նախատեսված շուրջ 15 մլն 373 800 դրամ գումարը չարաշահվել է մարզպետարանի պաշտոնյաների կողմից», -ասել էր ոստիկանության պաշտոնյան:

Երկար ժամանակ, մինչ պաշտոնական աղբյուրները տեղեկացնում էին, որ Բագրատյանին վերաբերող քրեական գործ է հարուցվել, Վայոց Ձորի նախկին մարզպետը համառորեն հերքում էր և ասում, որ ինքն առնչություն չունի դրա հետ:

Առնչվող հրապարակումներ. Վայոց Ձորի նախկին մարզպետի օրոք յուրացվել է 15 մլն-ից ավել գումար. Նոր մանրամասներ (տեսանյութ)

Սերգեյ Բագրատյանը շարունակում է հերքել իրեն առնչվող քրեական գործի մասին լուրը

ԲՀԿ-ականը ստո՞ւմ է. Ըստ ՀՔԾ-ի, Սերգեյ Բագրատյանը հարցաքննվել է



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:06
Ամեն ջանք կգործադրենք, որպեսի Հայաստանին մոտեցնենք ու ներգրավենք եվրոպական ընտանիք. Լեհաստանի նախագահ
«Մենք ամեն ջանք կգործադրենք, որպեսի Հայաստանին  մոտեցնենք և ներգրավվենք եվրոպական ընտանիք»,- Երևանում  Հայաստանի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
13:57
Ես երեկ զանգ եմ ստացել Մոսկվայից. Հովիկ Աղազարյան
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը դեռևս որոշում չունի՝ դնելո՞ւ է մանդատը, թե՞ ոչ։ «Երեկ ժամը 2։45-ին, կարող եմ ցույց տալ, ես զանգ...
Աղբյուր` Panorama.am
13:54
Իմ անձնական կյանքի մեջ կլինի՞ չխառնվեք այսուհետ. Մանդատից հրաժարված Զեյնալյանը՝ լրագրողներին
«Ամեն տեղ ինտրիգ եք ման գալիս։ Այս վեց տարվա մեջ մի հատ ներկայացրե՞լ եք, որ հանձնաժողովում քննարկվեց այս կամ այն նախագիծը»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ֆինանսների նախարարի արարքներում կարող են լինել մի քանի հանցակազմեր. Արմինե Ֆանյան
«Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի արարքներում կարող է  լինել մի քանի հանցակազմերի առկայություն»,- ասուլիսում նախարարի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Ի՞նչ խնդիրների մասին են ահազանգել հանքարդյունաբերության ազդակիր համայնքների կանայք
Հետազոտությունն անցկացվել է Լոռու մարզի մի քանի համայնքներում
Աղբյուր` Panorama.am
13:10
Դատախազություն. Ավշարի նախկին գյուղապետի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին
Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Ավշար համայնքի նախկին ղեկավարի կողմից իշխանական և ծառայողական լիազորությունների օգտագործմամբ հափշտակված 3 անշարժ...
Աղբյուր` Panorama.am
12:53
Լարսով ժամանակավորապես սահմանափակվել է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը
Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3)...
Աղբյուր` Panorama.am
12:37
Փաստաբաններն ուսումնասիրել են ֆինանսների նախարարի հայտարարագրերը, հիմնավոր կասկածներ ունեն՝ կամ փողերի լվացման հետ գործ ունեն կամ ապօրինի հարստացման
Փաստաբանների ակումբում ձևավորված համակարգող խումբը ուսունասիրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի կոռուպցիոն ռիսկեր պարունակող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Հրայր Թովմասյանը՝ Լ. Նանուշյանին. Նշել եք, որ այս ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքի ընդունմամբ, բայց օրենքը չկա
Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային...
Աղբյուր` Panorama.am
11:55
1 զnh, 6 վիրավոր. վթար` Մարգարա-Վանաձոր ճանապարհին
Նոյեմբերի 25-ին  Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել «Կիա» և «Նիսան» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Լիանա Վանոյան. Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է
«Ես օրհնված մարդ եմ, ինձ բաժին ընկած կյանքից շատ շնորհակալ եմ, իմ դժվար օրերի համար շնորհակալ եմ, ու երջանիկ օրիրիս եմ շնորհակալ, իմ մեջ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ով կնշանակվի ՊԵԿ նախագահ
Փաշինանը հայտնել է նրա անունը
Աղբյուր` Panorama.am
11:20
Ինչո՞ւ էր ուրեմն նման հայտարարություն արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը
Օրեր առաջ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի...
Աղբյուր` Panorama.am
11:06
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են
Սահմանադրական դատարանն այսօրվա նիստում պետք է  քննի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային երկու համաձաձայնագրերում...
Աղբյուր` Panorama.am
10:36
Վահագն Խաչատուրյանը դիմավորել է Դուդային
Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդան նախօրեին ժամանել է Հայաստան։ Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել է Անջեյ Դուդայի դիմավորման...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ներում ստացած Դեղձն ընդհատել է Բայդենի խոսքը
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման ընթացքում վերջին անգամ է մասնակցել Գոհաբանության տոնին ու ներում շնորհել երկու հնդկահավի՝...
Աղբյուր` Panorama.am
10:24
Հզոր ցիկլոն է ներթափանցում Հայաստանի տարածք
Հյուսիս արևմուտքից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ին, 27-ի լույս 28-ի գիշերը  հանրապետության ողջ...
Աղբյուր` Panorama.am
10:04
Enikos. Հունաստանը կարող է ռուսական ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին
Հունաստանը պատրաստվում է Հայաստանին փոխանցել S-300-ը և ռուսական արտադրության ևս երկու զենք, որոնք օգտագործվում էին երկրի հակաօդային...
Աղբյուր` Panorama.am
09:59
Գյումրիում մոտ երկու օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով...
Աղբյուր` Panorama.am
09:43
Մի քանի շրջաններում ձյուն է, մառախուղ
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում։ Գորիսի, Կապանի...
Աղբյուր` Panorama.am
09:29
Աշխատանքային միգրանտներին ՌԴ-ում կացության թույլտվությունների ստացումը սահմանափակելու նախագիծը կներկայացվի Պետդումա
Պետդումայի պատգամավորները՝ «Արդար Ռուսաստան - ճշմարտության համար» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ Պետդումա...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ...
Աղբյուր` Panorama.am
09:05
Նոյեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են կանախտեսել
Երևանում նոյեմբերի 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա
12:56 26/11/2024

Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}