Ա. Բաղդասարյան. ՎՊ-ի հաշվետվությունը լի է քաղաքական գնահատականներով, ինչը ճիշտ չէ
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվությանը, նրանում տեղ գտած բացահայտումներին և այդ առիթով խորհրդարանով ծավալված քննարկումներին՝ ասել է. «Բյուջեի 70 տոկոսը չի կարող մսխվել, քանի որ դա նշանակում է, որ ոչ մի պետական ծառայող աշխատավարձ չպետք է ստանար: Ես կարծում եմ, որ ՎՊ-ի հաշվետվությունը լի էր քաղաքական գնահատականներով, ինչը ճիշտ չէ: ՎՊ նախագահն էլ ընդունեց, որ պետք է զերծ մնալ քաղաքական գնահատականներից»:
Զրույցի մանրամասները թերթը կներկայացնի հաջորդ համարում: