Բորդյուժա. Զենքի վաճառքն Ադրբեջանին պարզապես բիզնես է (Տեսանյութ)
Այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին բխում է զուտ տնտեսական շահերից և պարզապես բիզնես է: Այսպիսի հայտարարությամբ այսօր Երևանում ճեպազրույցի ժամանակ հանդես եկավ ՀԱՊԿ Գխավոր քարտողար Նիկոլայ Բորդյուժան՝ արձագանքելով լրագրողների գնահատականին, թե արդյոք Ռուսաստանի նման քայլը չի հակասում դաշնակցային հարաբերություններին:
«Ռուսաստանի Դաշնությունը զենքի ամենահզոր արտադրողներից և մատակարարներից է: Այն զենք է վաճառում տասնյակ երկրների, այդ թվում՝ և ոչ ՀԱՊԿ անդամներին», - ասաց նա, միաժամանակ շեշտելով, որ Ռուսաստանը հավատարիմ է իր առաջնահերթություններին:
«ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետություններին՝ այս դեպքում՝ Ադրբեջանին, զենք վաճառելու որոշման հիմքում դրվում է ամենակարևորը՝ Կովկասում առաջնահերթությունների պահպանումը։ Եվ հենց այդ հանգամանքն է հաշվի առել Ռուսաստանն՝ Ադրբեջանին զենք վաճառելու որոշումը կայացնելիս»՛,- հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան