Հասարակություն 14:37 26/06/2013

Մինչ դատարանը կվիճարկի Էլոյանի դիմումը, հնարավոր է նա ևս մեկ անգամ կորցնի պաշտոնը

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանը դիմել է ՀՀ վարչական դատարան իրեն ազատելու մասին կառավարության որոշումը չեղյալ համարելու պահանջով:

Մինչ դատարանը կընդունի և կվիճարկի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավարի Էլոյանի հայցադիմումը՝ չի բացառվում, որ Վահե Էլոյանը երկրորդ անգամ կորցնի իր պաշտոնը (նախարարի օգնական) : Այս դեպքում դրա համար հիմք կծառայի վերջինիս բացակայություները, որոնք նշանակումից մինչ այս պահը որևէ կերպ չի հիմնավորել և չի պատճառաբանել Վահե Էլոյանը: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում նշեց նույն նախարարության աշխատակազմի նորանշանակ ղեկավար Մհեր Անանյանը՝  անդրադառնալով Վահե Էլոյանի դատարան դիմելու որոշմանը, նախարարությունում վերջինիս անորոշ կարգավիճակին, և այս ընթացքում նրա դրսևորած վարքագծի մասին հնչող տեսակետներին:

-Ի՞նչ պաշտոն է այս պահին զբաղեցնում Վահե Էլոյանը նախարարությունում:
-Վահե Էլոյանն այս պահին նախարարությունում զբաղեցնում է նախարարի օգնականի պաշտոնը, որը հայեցողական պաշտոն է:

- Ի՞նչ իրավական հիմքով է նա նշանակվել հայեցողական պաշտոնում, իր դիմումի համաձայն, թե նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր: Երեկ Էլոյանն իր հարցազրույցում նշել է, որ ոչ ազատման և ոչ էլ այլ պաշտոնի տեղափոխման համար ինքը որևէ մեկին դիմում չի ներկայացրել:
-Հայեցողական պաշտոնում նա նշանակվել է նախարարի համապատասխան հրամանով՝ նախարարության աշխատակազամի ղեկավարի պաշտոնից տեղափոխվելով մեկ այլ պաշտոնի:  Այսինքն՝ Էլոյանն ազատվել է աշխատանքից հայեցողական պաշտոնի նշանակվելու պատճառով և քաղծառայողի պաշտոնից ազատման հիմքերը,  որ դուք տեսնեք, էնտեղ հստակ գրված է ամեն բան, չկա որևիցե խախտում: Նրանք մինչ այդ նախարարի հետ համատեղ քննարկել են և փաստացի բանավոր նրանք եկել են փոխադարձ համաձայնության: Աշխատանքային օրենսգիրքը իմպերատիվ ձևով չի պնդում,  որ նրանց համաձայնությունը պետք է լինի գրավոր, այնտեղ հստակ ասվում է՝ կողմերը պետք է գան փոխադարձ համաձայնության:

-Վահե Էլոյանն այն կարծիքին է, որ իր ազատման մասով կայացվել է անօրինական որոշում: Նախօրեին նա դիմել է Վարչական դատարան, հայցադիմումով դատարանից պահանջում է անվավեր ճանաչել ՀՀ Կառավարության Ս/Թ հունիսի 6-ի 570-Ա որոշումը: Որն է այս ամենի վերաբերյալ նախարարության արձագանքը:
-Տեղյակ ենք մամուլից: Նախարարության արձագանքն այս պահին ես որևիցե ձևով չեմ կարող ներկայացնել, միայն այն պատճառով, որ իբրև պատասխանող կողմ՝ դատարանում հանդես է գալու Կառավարությունը, և այն իրավական ակտը, որ Կառավարությունը հրապարակեց, այսինքն որ ազատել է Էլոյանին, երևի թե ներկայացված կլինի:
Այսինքն ես չեմ համարում՝ մեծ խնդիր է առաջացել, որ Վահե Էլոյանը դիմել է վարչական դատարան, մենք էլ աշխատակազմով պիտի պատրաստվենք, փորձենք էդ հարցին լուծում տալ: Եթե Կառավարությունը ինչ-որ պահի մասնակից դարձնի մեզ ինչ-որ գործառույթ իրականացնելու մասով, բնականաբար մենք մեր մասով մեր ասելիքը կամ հիմնավորումը կունենանք դատարանում: Բոլոր իրավական ակտերը՝մեզ մոտ՝ նախարարության կառավարման բաժնում, ամրագրված են իրավական հիմքերով և այլն:

-Եվ սո՞ւտ են այն տեղեկությունները, որ Վահե էլոյանն իրականում գրել է ազատման դիմումը, սակայն ինչ-որ զրույցից հետո փոշմանել-պատռել է այն:
-Ես նման տեղեկություն չունեմ: Ասեմ ինչ խնդիր է իրականում, Վահե Էլոյանն ազատվելով իր զբաղեցրած պաշտոնից մեկ այլ պաշտոնի է նշանակվել հունիսի 5-ին, մինչդեռ ես այս պաշտոնին նշանակվել եմ որպես ժպ հունիսի 15-ին: Այնքան գործ կա անելու, որ ես նման հարցերով չեմ էլ ուզում հետաքրքրվել կամ ծանրաբեռնել ինձ:

-Այս օրերին, երբ Էլոյանը նշանակված է եղել նախարարի օգնականի պաշտոնում, ներկայացել է աշխատանքի, կատարել է ի պաշտոնե իրեն տրված որոշակի գործառույթներ ու պարտականություններ:
-Ոչ, իմ ունեցած տեղեկություններով Էլոյանը երբևէ չի ներկայացել նախարարություն և չի կատարել որևէ պարտականություն, բայց ունեմ տեղեկատվություն, որ ինքը մի քանի անգամ այս օրերին մուտք է գործել նախարարության շենք՝ ընդամենը առաջին հարկ, մի քանի անգամ ՀԱՕԿ է մտել դուրս եկել:

-Իսկ բացակայությունների համար նկատողություն չի՞ հայտարարվել պարոն Անանյան, կամ աշխատակազմի ղեկավարին ներկայացվել է որևէ հիմնավորում՝ արդյոք հարգելի պատճառով է բացակայում նախարարի օգնականը, թե` ոչ:
-Ոչ, իհարկե, Բայց մոտակա օրերին երևի թե մենք կանդրադառնանք այդ խնդրին, քանի որ չի կարող երկարատև բնույթ կրել Էլոյանի բացակայությունը: Ես արդեն հանձնարարել եմ կառավարման բաժին, որպեսզի հետամուտ լինի, փորձենք հասկանալ այդ մարդը վերջապես ինչու աշխատանքի չի գալիս, և ինչ հիմքերով է նա այդքան բացակայում, միգուցե հիվանդ է կամ կա ուրիշ խնդիր:

-Խոսվում է նաև ֆինանսական չարաշահումների մասին, որոնք եղել են Էլոյանի պաշտոնավարման ընթացքում, որոնց պատճառով էլ Էլոյանն իբր ինքնապաշտպանական քայլերի է դիմում: Իրականում կա նման բան:
-Նախարարության գույքագրման աշխատանքները նոր նոր են սկսվել, ուստի այս պահին խոսել չարաշահումների մասին՝ տրամաբանական լինել չի կարող: Բայց, նախարարության հաշվեկշռում կար մի մեքենա Մերսեդես մակնիշի, որը երկար ժամանակ գտնվել է իր մոտ՝ առանց իրավական հիմքերի ու հիմնավորումների: Գույքագրման ընթացքում, երբ այդ մասին տեղեկացա, ընդամենը ասացի ապահովեք նախարարության գույքը, բերեք-ներկայացրեք, այդքան բան:

-Դա եղել է Էլոյանի ծառայողական մենքենան և փաստորեն շահագործվել է անձնական նպատակներով:
-Ոչ, որպես ծառայողական մեքենա նրան այլ մակնիշի մեքենա է տրամադրվել, որն էստեղ կայանված էր: Իսկ մերսեդեսը նախարարությանը պատկանող մեկ այլ մեքենա է, որը գտնվել է իր մոտ: Էդ էր պատճառը ասացինք բերեք գույքը ներկայացրեք, մարդն էլ բերել ներկայացրել է, և ի զարմանս ինձ շատ ինքնատիպ ձևով՝ ինչ կա չկա մեքենայի վրա հանել է, նոր է բերել հայելիներ, մագնիտոֆոն, մարտկոց և էլի շատ ուրիշ բաներ, ինչ հնարավոր էր: 3 Օր առաջ է մարդը այդ վիճակում բերել մեքենան, ներքևում թողել է ոստիկանների մոտ և հարկ չի համարել անգամ վերև բարձրանալ:
Պարզապես զարմանում եմ ինչի է նա էդպիսի բան արել, ինչ է ուզում, ինչից է նեղված կամ ո՞ւմ դեմ է նա այդպիսի բան անում, ես չեմ կարողանում հասկանալ: Ես այդ ամենից հասկանում եմ , որ մարդու մոտ կա մեծ վիրավորանք, բայց վիրավորվելու խնդիրը ես չեմ տեսնում, մանավանդ իմանալով այս ամենի նախապատմությունը: Նրանք շատ ջերմ հարաբերություններով նախարարի հետ նստել, զրուցել են և հայտարարի են եկել: Եթե մարդը շենքից դուրս է եկել, ես չեմ հասկանում ինչ է փոխվել նրա մոտ, ինչո՞ւ է նա փոշմանել, ովքեր են փորձել փոխել նրա մոտ ինչ որ բանն..ես այդ մարդու մոտ միայն հակասական բաներ եմ տեսնում: Ես իրեն ինչ-որ տեղ նաև շատ լավ եմ հասկանում, որ ընդդիմանում է ու չգիտի, ինչի համար:

-Նրան պարտադրվե՞լ էր նախարարի օգնականի պաշտոնը:
-Չէ, ինչպես կարող էր պարտադրվել, եթե նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը քաղծառայողի պաշտոն է, իսկ նախարարի օգնականինը՝ հայեցողական:

-Ամեն դեպքում անձամբ Դուք կարծում եք որ ճիշտ հիմքերով է նա ազատվել աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, այստեղ չկա՞ իրավախախտում:
-Այո, լրիվ ճիշտ հիմքերով: Այլապես կառավարության որոշում չէր կայացվի:

- Որպես աշխատակազմի ղեկավար մինչ այս պահը հանդիպում չեք ունեցել Էլոյանի հետ, թեկուզ հանձնում- ընդունման պահին:
-Ես նրա հետ կարող էի հանդիպել միայն այստեղ նախարարությունում, բայց նա ընդամենը առաջին հարկ է մի քանի անգամ ոտք դրել: Իսկ հանձնում-ընդունումը որպես աշխատակազմի նոր ղեկավար՝ եղել է ոչ թե իր՝ այլև հանձնման ակտով ստեղծված հանձնածողովի հետ, գույքը կնիքը նրանք ընդունել և հանձնել են ինձ՝ առանց Էլոյանի ներկայության, այդքան բան:

-Կարծիք կա, որ Էլոյանի դեպքով կանխվել են նախարարությունում մի շարք աշխատակիցների ազատումներ, այսինքն այս մեկը դեռ չմարսած, նախարարը մտադիր չէ հաջորդ դիմումներին ու կադրային փոփոխություներին անդրադառնալ:
-Չեմ կարծում նման խնդիր կա, որպես աշխատակազմի ղեկավար ես այս պահին չեմ տեսնում կադրային փոփոխություների տրամադրվածություն, ընդհակառակը հաշտ համերաշխ աշխատում ենք ընդամենը աշխատանքային խորհրդակցություններ, քննարկումներ են ընթանում, չկա որևէ լարվածություն, ամեն ինչ հրաշալի է: Բոլորին եմ ասել կոկրետ ես՝ մենք բոլորիդ վստահում ենք՝ մինչև հակառակում դուք մեզ ու ձեզ չապացուցեք: Մեր անելիքներն այնքան շատ են և այստեղ այնքան լավ թիմ է ձևավորված, որ ես չեմ կարծում արժե թողնել ամեն բան ու ընկնել հիմար ինտրիգների հետևից՝ մանավանդ, որ այսօր շատերը մեծ ջանասիրությամբ փորձում են համոզել, որ իրենք պիտանի աշխատողներ են, դե դա էլ մարդկային սինդրոմ է կարելի է նաև հասկանալ իրենց, ես միայն ողջունում եմ:

-Եթե Էլոյանը շարունակի բացակայությունները՝ առանց հիմնավորումների ու պատճառաբանություների, կազատե՞ք նրան նաև այս պաշտոնից, օրենքը Ձեզ լրիվ տալիս է այդ հնարավորությունը:
-Այո, օրենքը մեզ տալիս է այդ իրավունքը, բայց միևնույն ժամանակ, եթե այդ գործընթացի ժամկետները երկարաձգվեն, պետք է նաև մենք օրենքի առաջ կրենք այդ պատասխանատվությունը, ի վերջո չի կարելի մարդուն նշանակել մի պաշտոնի և չաշխատելու դեպքում անվերջ փորձել պահել նրան այդ պաշտոնում: Արդեն 20-րդ օրն է նա այդպես էլ չի ներկայանում աշխատանքի: Կա խնդիր, և խնդիրը լուրջ է: Աշխատակազմի կառավարման բաժնի մասնագետին խնդրել եմ, կապվի հետը, հասկանա ինչ-ինչոց է: Ես չէի ուզի հեռացնել նրան աշխատանքից, որովհետև անկախ ամեն ինչից եթե այսօր մարդը դատական քաշքշուկների մեջ է փորձում իրեն գցել, կարծում եմ այդ դեպքում հեռացնելը իրեն լավագույն տարբերակը չի լինի, լավագույնը կլինի այն, որ մարդը ազատվի՝ իր դիմումի համաձայն: Որովհետև եթե այս դեպքում էլ նա հեռացվի, չեմ կարծում մարդիկ ճիշտ կընկալեն, իրավիճակը կսկսեն ներկայացնել իրենց ձեռնտու տեսանկյուններից, կկարծեն՝ դրանով այդ մարդու նկատմամբ ինչ-որ վերաբերմունք ենք ուզում արտահայտել: Մյուս կողմից կա օրենքի հստակ պահանջ, մենք չենք կարող մարդուն անվերջ պահել մեր հաստիքացուցակում: Բնականաբար, աշխատանքի չի ներկայանում և չի էլ վարձատրվելու: Բառացիորեն մինչև 3 օր առաջ չենք էլ ունեցել տեղեկատվություն նրա գտնվելու վայրի վերաբերյալ, և բացառված չէ, որ կարող է այս ընթացքում նաև մի բժշկից տեղեկանք ներկայացնել:

Հեղինակ՝ Սյուզի Բադոյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»
Աղբյուր` Panorama.am
16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am
16:48
Տոնական օրերին Երևանում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում 275 վարորդ, մարզերում՝ 310
Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
16:41
Սաուդյան Արաբիայի Մեքքայի և Մեդինայի փողոցներն անցել են ջրի տակ
Սաուդյան Արաբիայում սաստիկ ջրհեղեղի պատճառով Մեքքան և Մեդինան անցել են ջրի տակ։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։ Մահմեդականների...
Աղբյուր` Panorama.am
16:38
Դամասկոսի օդանավակայանը վերսկսել է միջազգային չվերթներ
Դամասկոսի միջազգային օդանավակայանը 2024 թվականի դեկտեմբերի 8-ից ի վեր առաջին անգամ վերսկսել է աշխատանքը։ Դեկտեմբերի 8-ին արտասահմանյան...
Աղբյուր` Panorama.am
16:13
Մեկնարկել է ձմեռային զորակոչը
Սիոն Սրբազանն իր աղոթքում խաղաղություն է հայցել մեր երկրի և անվտանգ ծառայություն՝ բոլոր զինվորների համար
Աղբյուր` Panorama.am
15:54
Ուսումնասիրություն. Ովքե՞ր են ավելի լավ դիմանում ցավին՝ տղամարդի՞կ, թե՞ կանայք
Կանայք հաճախ պնդում են, որ իրենք ավելի դիմացկուն են ցավին, քան տղամարդիկ, քանի որ կարող են դիմանալ ծննդաբերական ցավերին: Այնուամենայնիվ,...
Աղբյուր` Panorama.am
15:49
Իրանում ՀՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Իրանի նախագահին
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Մասուդ Փեզեշքիանին:...
Աղբյուր` Panorama.am
15:48
Անշարժ գույքի շուկայում 2024 թ.-ին եղել է 247 926 գործարք. Սուրեն Թովմասյան
«Անշարժ գույքի շուկայում 2024 թվականը ևս առանձնացրել իր ակտիվությամբ, գործարքների քանակը եղել է 247 926, որից Երևան քաղաքում՝ 68946 և...
Աղբյուր` Panorama.am
15:43
Լեզուն կտրած դատապարտյալը վերադարձվել է ՔԿՀ
Հունվարի 6-ին, ժամը 18:20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ս. Մ.-ն, գտնվելով հոգեպես...
Աղբյուր` Panorama.am
15:21
Վանաձորցի աղջկան բռնության ենթարկելու դեպքով կա մեկ մեղադրյալ. ՔԿ
Երևանում անչափահաս աղջկան բռնության ենթարկելու դեպքով կա մեկ մեղադրյալ։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:16
Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես ամուսնալուծվել են
Դերասաններ Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը պաշտոնապես բաժանվել են։ Այս մասին հայտնում է People-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։ Դատարանի...
Աղբյուր` Panorama.am
15:14
Որպեսզի փետրվարի 1-ից օգտվենք հանրային տրանսպորտի ծառայություններից, ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել արդեն այսօր. Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը գրում է։ «Սիրելի՛ երևանցիներ, ինչպես գիտեք, 2025թ. հունվարի 1-ից գործում են...
Աղբյուր` Panorama.am
15:03
Գրիպի որ շտամներն են այժմ շրջանառվում Հայաստանում. Ռոմելլա Աբովյան
Սուր շնչառական վարակների առումով Հայաստանում դիտվում է միջին ակտիվություն։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱՆ ՀՎԿԱԿ  վարակիչ և...
Աղբյուր` Panorama.am
15:00
Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն ՀՀ սահմանի մասին. Սուրեն Թովմասյան
«Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության սահմանի մասին այն իմաստով, որ շերտերի կառուցակարգը...
Աղբյուր` Panorama.am
14:35
33-ամյա տղամարդը ձերբակալվել է սառը զենք պահելու կասկածով
ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են, որ 33-ամյա տղամարդը է ձերբակալվել սառը զենք պահելու կասկածով։ «Կոտայքի պարեկները ծառայություն...
Աղբյուր` Panorama.am
14:29
ԿԽՄԿ ներկայացուցիչները հանդիպել են Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը
Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց դեկտեմբերին տեսակցել են ԿԽՄԿ ներկայացուցիչները և նրանց հնարավորություն է տրվել խոսելու հարազատների...
Աղբյուր` Panorama.am
14:17
ՀՎԿԱԿ-ը՝ Հայաստանում գրանցված մետապնևմովիրուսի դեպքերի մասին
Մարդու մետապնևմավիրուսը (HMPV) սուր շնչառական վարակ է, որը տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ...
Աղբյուր` Panorama.am
14:07
Իրան-Հայաստան-Ռուսաստան համագործակցության շրջանակներում եթե կարողանանք տեղավորվել՝ միայն օգուտներ կունենանք. Վարդան Ոսկանյան
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, թե Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին...
Աղբյուր` Panorama.am
14:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերի հետևանքով 14 մարդ է զոհվել
Հունվարի 1-ից 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 360 դեպք, որից 98-ը՝ արտակարգ: Փրկարար ծառայությունը, ...
Աղբյուր` Panorama.am
13:07
Սյունիքում ջերմաստիճանը կհասնի +17-ի
Երևանում  հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
12:55
Ավելի քան հազար իրանական բեռնատարների թույլ չի տրվում անցնելու Թուրքիա-Նախիջևան սահմանի Սադարակի անցակետով. Ոսկանյան
«Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է»,-հայտնում է իրանագետ Վարդան...
Աղբյուր` Panorama.am
12:34
Ի՞նչ անել, եթե ձեզ շանտաժի են ենթարկում ԱԲ-ով կամ ֆոտոշոփով սարքած մերկ նկարներով. Սամվել Մարտիրոսյանի խորհուրդը
Ի՞նչ անել, եթե ձեզ շանտաժի են ենթարկում ԱԲ-ով կամ ֆոտոշոփով սարքած մերկ նկարներով։ Տեղեկատվության անվտանգության հարցերով փորձագետ Սամվել...
Աղբյուր` Panorama.am
12:23
Ի՞նչ կարելի է տեսնել հունվարին գիշերային երկնքում. Աստղադիտարանն է հայտնում
 Ի՞նչ կարելի է տեսնել հունվարին գիշերային երկնքում։ Բյուրականի աստղադիտարանը ներկայացրել է դիտարժան երևույթների ողջ ցանկը. . Սատուրն...
Աղբյուր` Panorama.am
11:43
Ծովինար Թադևոսյանը՝ ՔԿԾ պետ
Ծովինար Թադևոսյանը կնշանակվի ԱՆ քրեակատարողական ծառայության պետ։ Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանն ու կցել տեսանյութ։  
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}