Մեկնարկել է միասնական քննությունների երկրորդ փուլը
Գնահատման և թեստավորման կենտրոնն ամփոփել է ֆիզիկա, քիմիա և հայոց պատմություն առարկաներից միասնական քննությունների արդյունքները: Ներկայացնելով քննության արդյունքները` Գնահատման և թեստավորման կենտրոնի Արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ֆիզիկայի քննությանը մասնակցել է 2377 դիմորդ: Քննության միջին միավոր 11,1 է, անբավարար ստացել է դիմորդների 22%-ը, 7,5-13 միավոր` 39%-ը, 13-18 միավոր` 28%-ը, 18-20 միավոր` 11%-ը, իսկ առավելագույն 20 միավոր ստացել է 35 դիմորդ:
Ա.Իսպիրյանն ասաց, որ նախորդ տարի ֆիզիկայի քննությունից առավելագույն 20 միավոր ստացել է 60 դիմորդ:
«Հայոց պատմություն» առարկայի քննությանը մասնակցել է 2266 դիմորդ: Միջին միավորը 11,3 է, անբավարար ստացել է դիմորդների 20%-ը, 7,5-13 միավոր` 30%-ը, 13-18 միավոր` 32%-ը, 18-20 միավոր` 19%-ը, իսկ առավելագույն 20 միավոր ստացել է 45 դիմորդ:
Ինչ վերաբերում է քիմիայի քննությանը, ապա այստեղ միջին միավորը 12 է, անբավարար ստացել է դիմորդների 20%-ը, 7,5-13 միավոր` 31%-ը, 13-18 միավոր` 25%-ը, 18-20 միավոր` 25%-ը, իսկ առավելագույն 20 միավոր` 50 դիմորդ: Նշենք, որ քիմիայի քննությանը մասնակցել է 1242 դիմորդ:
Համեմատելով նախորդ տարվա քննությունների արդյունքների հետ, Ա.Իսպիրյանը նշեց, որ «ունենք նույն պատկերն, ինչ նախորդ տարիներին», սակայն հայոց լեզու և գրականություն և ֆիզիկա առարկաներից արդյունքները ավելի ցածր են, քան նախորդ տարիներին:
Արա Ւսպիրյանը հայտնեց նաև, որ հունիսի 24-ից Հայաստանում մեկնարկել է միասնական քննությունների երկրորդ փուլը: Երկրորդ փուլին մասնակցելու համար դիմում-հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 1-ը:
Նրա խոսքերով` քննությունները կանցկացվեն հուլիսի 2-ից 8-ը: Երկրորդ փուլին կմասնակցեն առաջին փուլում քննություններից հարգելի բացակայած դիմորդները, քոլեջների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները, բանակից զորացրվածները, ինչպես նաև արտասահմանում դպրոցն ավարտած մեր հայրենակիցները:
2013-14 թթ-ի ընդունելության քննությունների արդյունքները հայտնի կլինեն հուլիսի 15-ին:
Հիշեցնենք, որ 2013-14 թթ. ուսումնական տարում ընդունելության քննություններին մասնակցելու հայտեր են ներկայացրել շուրջ 15 000 դիմորդ:
Նախորդող` Միասնական քննություններ. հայերենից անբավարար է ստացել դիմորդների 16%-ը, օտար լեզվից` 6%-ը
«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննության միջին միավորը 13,25 է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա