Հայաստանի էլեկտրական ցանցերն այսօր կտուգանվեն 10 մլն դրամով
Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը կտուգանվի 10 մլն դրամով: Ինչպես Panorama.am-ը տեղեկացավ, Հանրային ծառայությունները կարգավորող մարմինը հարցը պատրաստվում է քննարկել այսօր` հունիսի 26-ին կայանալիք նիստում:
Ինչպես նշված է հանձնաժողովի պաշտոնական կայքէջում տեղադրված որոշման նախագծում, ընկերությունը խախտել է հանձնաժողովի կողմից տրված լիցենզիայի պայմանները:
Հանձնաժողովն այս տարվա ապրիլի 29-ին Աբովյան քաղաքի բնակիչ Վ.Մինասյանի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու ժամկետի խախտման փաստի ուսումնասիրության նպատակով հարուցել է վարչական վարույթ:
Վարույթի շրջանակում ընկերությունը մայիսի 8-ին ներկայացրել է հիմնավորում, ըստ որի, քաղաքացու սպառման համակարգն էլեկտրական ցանցին չմիացնելը պայմանավորված է եղել վերջինիս՝ հանրապետությունից երկար ժամանակով բացակայելու և լարման մակարդակը վերջնականապես որոշելու վերաբերյալ դիմում ներկայացնելու հանգամանքով: Սակայն հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատճառը ընկերության աշխատակիցների թերացման, ապա հանձնաժողովը 10 օրով երկարաձգել է վարույթի ժամկետը, ընկերությունից խնդրել է տրամադրել տրամադրած տեղեկատվության հավաստիության վերաբերյալ հիմնավորումներ:
Panorama.am-ը հանձնաժողովից տեղեկացավ, որ մինչ այսօր այդ հիմնավորումները ներկայացված չեն: Հարուցված վարչական վարույթի արդյունքում Հանձնաժողովի աշխատակազմը հաստատել է, որ Ընկերության կողմից Հանձնաժողով ներկայացված Հաշվետվությունը եղել է ոչ հավաստի:
Որոշման նախագծի համաձայն, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունն իրավասու է որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում այն բողոքարկել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում