Երևանում 12-րդ դասարանն ավարտել է 600 սան
2012-13 ուստարում Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնական դպրոցներում ավարտական քննությունները սահմանված կարգով անցկացվել են հունիսի 5-ից 22-ը։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Գայանե Սողոմոնյանի խոսքով՝ քննակարգի որևէ խախտում չի արձանագրվել։
Հիմնական դպրոցներում կրթության վկայականների հանձնման միասնական օրը՝ հունիսի 26-ին վկայականներ են ստացել 2012-2013թթ. ուսումնական տարվա 8465 շրջանավարտները։ 7-ից 9-րդ դասարաններում գերազանց առաջադիմությամբ սովորած 303 շրջանավարտներ գերազանցության վկայականներ են ստացել։
Շրջանավարտ ունեցող Երևանի քաղաքապետարանի ենթակայության թվով 16 դպրոցներում 2012-2013 ուստարում 12-րդ՝ ավարտական դասարան ունեցող 16 դպրոցների շրջանավարտները 600-ն են։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա