Թուրքիայում պահանջում են պատժել ցուցարար սպանած ոստիկանին (սպանության տեսագրությունը)
Ermenihaber.am-ի տեղեկացմամբ` Թուրքիայի մի շարք քաղաքներում միաժամանակ կազմակերպվել են հանրահավաքներ ու երթեր` ի հիշատակ Գեզի զբոսայգու բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանի կողմից սպանված Էթեմ Սարըսուլուքի:
Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում նախատեսվել էր Էթեմ Սարըսուլուքի վրա կրակած ոստիկանի ազատության մեջ մնալու դեմ բողոքի ակցիա կազմակերպել: Ոստիկանական ուժերը, սակայն, փակել են Թաքսիմ հրապարակը` թույլ չտալով ցուցարարներին մուտք գործել հրապարակ: Դա ավելի է բորբոքել հանրության դժգոհությունը` «մարդասպան ոստիկան պատասխան ես տալու» վարկանկումների տեղիք տալով:
Անկարայում կազմակերպված բողոքի ցույցը նույնպես քննադատում էր մարդասպան ոստիկանի ազատ արձակման որոշումը: Ցուցարարներն էթեմի սպանության վայրում ծաղիկներ են դրել և մոմավառություն կազմակերպել: Ցուցարարները հայտարարել են, որ սա դեռ սկիզբն է, պայքարը շարունակելու են:
Էթեմի հիշատակին նվիրված հավաքին Անկարայում մասնակցել են նաև պատգամավորներ «Ժողովրդահանրապետական», քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» ընդդիմադիր կուսակցություններից: