Զիդանը դարձավ Անչելոտտիի օգնականը
Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանն այսօր պաշտոնապես ներկայացվել է որպես Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի օգնական: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
«Զիդանը միշտ էլ ցանկացել է մարզիչ լինել, և ես ուրախ եմ, որ պետք է աշխատեմ նրա հետ: Նա շատ լավ օգնական կլինի ինձ համար և միշտ կգտնվի «Ռեալի» պահեստայինների նստարանին: Միակ խնդիրն այն է, որ չի կարելի նրան խաղադաշտ մտցնել»,- հայտարարել է Անչելոտտին:
Հիշեցնենք, որ իտալացի մասնագետի մարզչական շտաբում տեղ է գտել նաև Պոլ Կլեմանը, ով նրա հետ աշխատել է ՊՍԺ-ում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները