Իրավունք 10:50 27/06/2013

Ինչու են Աբովյանի հայտնի գործարարի մահվան մեջ մեղադրվողներն ազատ արձակվել. Նոր մանրամասներ

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Աբովյանի հայտնի գործարար «ՄԱ-Պլազա» ժամանցային համալիրի սեփականատեր Մկրտիչ (Մերուժան) Խաչատրյանի մահվան համար մեղադրվող երեք երիտասարդների խափանման միջոցը փոխելու որոշումը և ազատ արձակելն անօրինական է: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի պնդում արեց Մկրտիչ Խաչատրյանի իրավահաջորդի փաստաբան Սարգիս Խաչատրյանը: 

Աբովյանի խոշոր գործարար Մկրտիչ Խաչատրյանը մահացել էր նախորդ տարվա սեպտեմբերի 13-ին: Հանցագործությունը կատարելու համար սկզբում կալանավորվել էր ՊՆ շարքային զինծառայող Ալբերտ Քարհանյանը, սակայն Panorama.am-ի հրապարակումից հետո կալանավորվեցին ևս երկուսը` եղբայրներ Վահրամ և Վարդան Գրիգորյանները:

Միջադեպը տեղի էր ունեցել «ՄԱ-Պլազա» ժամանցային համալիրի դիմաց, երբ մի խումբ երիտասարդներ վիճաբանել էին, Մկրտիչ (Մերուժան) Խաչատրյանը այդ օրը փորձել էր խաղաղեցնել նրանց ու հորդորել էր չկռվել: Սակայն, ինչպես Panorama.am-ին էին պատմել Խաչատրյանի հարազատները, խմբից առանձնացած մի քանի երիտասարդներ մոտեցել են, քաշքշել են գործարարին, ծեծել, գցել գետնին և նորից ոտքերով խփել: Դաժան ծեծի ենթարկված Մկրտիչ Խաչատրյանն այդ օրը տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, ենթարկվել վիրահատության, բայց դժբախտաբար, սեպտեմբերի 27-ին Խաչատրյանը մահացել էր:

Այս պահին շուրջ 8 ամիս տևած նախաքննությունից հետո մեղադրական եզրակացությունը զինվորական դատախազություն է փոխանցվել՝ այն հաստատելու համար: Փաստաբան Սարգիս Խաչատրյանը նախաքննական մարմնից՝ ՊՆ քննչական ծառայությունից 5 օր ժամանակ է խնդրել՝ գործի նյութերին ծանոթանալու համար: Սակայն մինչ այդ փաստաբանը միջնորդություն է ներկայացրել ՊՆ քննչական ծառայությանը՝ կասկածներ հայտնելով հանձնաժողովային փորձաքննության եզրակացության վերաբերյալ և խնդրելով օբյեկտիվ քննությունն ապահովելու համար նշանակել կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն և դրա կատարումը հանձնարարել ՀՀ ԳԱ ակադեմիայի Փորձաքննությունների ազգային բյուրոյին:

Բանն այն է, որ մինչև Խաչատրյանի մահը և մահվանից հետո կատարված դատաբժշկական փորձաքննությունները, որոնք արվել են ԱՆ Դատաբժշկական-գիտագործնական կենտրոնում, ցույց են տվել, որ Խաչատրյանի մահը հասել է «գլխուղեղի կենսական կարևոր ֆունկցիաների խանգարումից, օրգանիզմի ընդհանուր ինքնաթունավորումից, որոնք գանգուղեղային փակ, բութ վնասվածք ստանալու հետևանք են»: Քննիչի հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Խաչատրյանը վնասվածքները ստանար վայր ընկնելու հետևանքով, թե ոչ, Դատաբժշկական կենտրոնի 18 տարվա աշխատանքային ստաժով փորձագետն իր եզրակացության մեջ պատասխանել է բառացիորեն հետևյալը. «Վնասվածքների առաջացումը վայր ընկնելուց հնարավոր չէ»: Բացի այդ, փորձագետը թվարկել է Խաչատրյանի ստացած բազմաթիվ վնասվածքներն ու եզրակացրել. «Վերը նշված վնասվածքները մահվան անմիջական պատճառի հետ գտնվում են ուղղակի անմիջական կապի մեջ, կենդանի անձանց մոտ սովորաբար պատճառում են առողջության ծանր վնաս»:

Սակայն գործի նախաքննությունը վարող քննիչ Գ. Հակոբյանը որոշում է լրացուցիչ փորձաքննություն նշանակել, ինչը ըստ փաստաբան Սարգիս Խաչատրյանի, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 251 հոդվածի կոպիտ խախտում է, քանի որ նախկինում արված փորձաքննությունները կասկածի հիմքեր չէին տալիս: Սակայն այս անգամ ևս փորձագետը տալիս է բառացի նույն եզրակացությունը՝ պատասխանելով քննիչի նույն հարցադրումներին: «Մ. Խաչատրյանի /կենդանի անձ և դիակ/ հայտնաբերված գլխի վնասվածքներից յուրաքանչյուրի շրջանում ստացած հարվածի հետևանքով կարող էր առաջանալ գանգուղեղային վնասվածքը, ապա վնասվածքները ինչպես առանձին-առանձին, այնպես էլ իրենց համադրությամբ, պատճառվել են առողջությանը ծանր վնաս` որպես կյանքին վտանգ սպառնացող», -ասված է փորձագետի լրացուցիչ եզրակացության մեջ:

Նկատենք, որ մեղադրյալ երիտասարդները, որոնցից մեկը զինծառայող է, երկուսը՝ սպորտսմեն, իրենց ցուցմունքներում ասել են, որ հարվածը եղել է թեթև, հրել են, Խաչատրյանն ընկել է, գլուխը հարվածել քարին:

Այս եզրակացությունը փորձագետն արել է նախորդ տարվա նոյեմբերի 14-ին: Դրանից հետո, այս տարվա սկզբին, սակայն, մեղադրյալների պաշտպանական կողմը միջնորդել է, որպեսզի հանձնաժողովային փորձաքննություն իրականացվի, սակայն նախաքննական մարմինը, մասնավորապես քննիչ Հակոբյանը, մերժել է նրանց միջնորդությունները: Քննիչը իր մերժման որոշումը հիմնավորել է նրանով, որ «Խաչատրյանի կենդանության օրոք տրված դատաբժշկական եզրակացության և դիակի դատաբժշկական եզրակացության մեջ չկան էական հակասություններ»: 

Սակայն ապրիլի 5-ին, ինչպես փաստաբան Սարգիս Խաչատրյանն ասաց, անհասկանալի պատճառներով քննիչ Հակոբյանի կողմից նշանակվում է հանձնաժողովային փորձաքննություն, որի կատարումը նորից հանձնարարվում է ՀՀ ԱՆ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի փորձագետներին: Հանձնաժողովային փորձաքննություն (երբ փորձաքննության եզրակացությունը տալիս են հանձնաժողովի անդամները-հեղ.) նշանակելու պատճառները տուժող կողմի համար անհասկանալի են, քանի որ ըստ պաշտպանի, ինչպես քննիչն էր իր մերժման որոշման մեջ գրել «նախորդ դատաբժշկական փորձաքննությունների միջև չկան էական հակասություններ»:

«Դա քրեական դատավարության նորմերի կոպիտ խախտում է, քանի որ հստակ սահմանված է, թե որ դեպքերում են նշանակվում կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություններ, այսինքն, ըստ էության առկա լիարժեք եզրակացությունների պարագայում, անհասկանալի է, թե ինչու է նշանակվել հանձնաժողովային փորձաքննությունը, և դա այն դեպքում, երբ պատճառաբանված որոշմամբ պաշտպանական կողմի միջնորդությունը մեկ անգամ մերժվել է: Ըստ էության, նախաքննություն իրականացնող մարմինն ինքն իրեն հակասել է և ցույց տվել ոչ լիարժեք, ոչ օբյեկտիվ լինելու միտումներ», -մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Խաչատրյանը:

Նկատենք, որ այս վերջին՝ հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը նախորդներից 180 աստիճանով տարբերվում է ու լի է հակասություններով: Մասնավորապես, հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ, ըստ փաստաբանի, ստացվում է, որ Խաչատրյանը մինչև միջադեպը վնասվածք ստացած է եղել, և «դրանք ստանալուց հետո կարող էր անցնել որոշակի ժամանակամիջոց, որից հետո պատճառվեր գագաթ-ծոծրակային շրջանում ազդող ուժի ներգործությամբ պայմանավորված գանգուղեղային ծանր կոտրվածք»: Մինչդեռ, ըստ փաստաբանի, փորձագետները չեն հստակեցնում «որոշակի ժամանակամիջոց»-ի տևողությունը, քանի որ մինչ դեպքի պահը Խաչատրյանը ոչ մեկի հետ չի վիճաբանել և գլխի հատվածում այլ վնասվածքներ չի ստացել:

Փաստաբան Սարգիս Խաչատրյանի խոսքով, հանձնաժողովային փորձաքննության եզրակացության հետևություններն ուղղակի կասկածի տակ են դնում Դատաբժշկական, գիտագործնական կենտրոնում աշխատող անձանց տարիների «փորձառու» ստաժը: «Ստացվում է, որ մի հիմնարկությունում աշխատող փորձագետների մի մասը մի կարծիքի է, իսկ մյուս մասը` այլ կարծիքի: Այսինքն՝ տվյալ պարագայում դուրս է գալիս, թե ում ճակատագրի հետ ինչպես կուզեն, այդպես էլ կվարվեն», -նկատեց պաշտպանը:

Ահա այս փորձաքննությունն էլ հիմք է եղել, որ երեք մեղադրյալների նկատմամբ նախկինում առաջադրված ծանր մեղադրանքը մեղմացվի ու նրանց վերագրվի միջին ծանրության հանցանք:

Զինծառայող Ալբերտ Քարհանյանի, ինչպես նաև եղբայրներ` Վարդան և Վահրամ Գրիգորյանների նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելը): Քարհանյանի նկատմամբ կա նաև երկրորդ մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի` «անզգուշությամբ մահ պատճառելը» հատկանիշներով:

Նշենք, որ մինչ այդ, նրանց բոլորի նկատմամբ նախկինում առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգքրի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը):

Տուժող կողմը, մասնավորապես տուժողի իրավահաջորդը՝ մահացած Խաչատրյանի դուստրը, նախաքննական մարմնի այս աճպարարություններից հոգեբանական ծանր վիճակում է, և փաստաբանը օգնության խնդրանքով դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին: Բացի այդ, նրանք նամակով դիմել են նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ու զինդատախազ Գևորգ Կոստանյանին, որտեղ նշել են, որ գործի նյութերին ծանոթանալով եզրակացրել են, որ նախաքննական մարմինը չի կատարել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, ինչի արդյունքում «հանցանք կատարած անձինք, որոնց պատճառով անձը զրկվել է կյանքից, վայելում են ազատություն և նրանց մեղսագրվում է նրանց կողմից կատարված արարքին ոչ իրավաչափ արարք»: Այդ պատճառով տուժող կողմը բարձրաստիճան նշված պաշտոնյաներից խնդրում է վերահսկել քրեական գործի ընթացքը:

Նախորդող հրապարակում. Աբովյանցի հայտնի գործարարի մահվան մեջ 3 մեղադրվողներն ազատ են արձակվել



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:19
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության անցած նիստից հետո իշխող խմբակցության վերնախավը փորձել է համոզել Աղազարյանին`...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել»
«Փաստ» թերթը գրում է. «Ժամանակին «պադավատապետությունից» անընդհատ դժգոհող, իսկ 2018 թվականից հետո...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարեն Անդրեասյանը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից հեռացավ «առանց...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնային կալանքի համար անհրաժեշտ ոտքի-ձեռքի «բռասլետների» ներկրումից հետո հայ...
Աղբյուր` Panorama.am
09:05
Նոյեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 388.02 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Անձրևանոցը չմոռանաք. Տեղումներ են կանախտեսել
Երևանում նոյեմբերի 26-28-ին սպասվում են տեղումներ, 27-28-ին բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։ Նոյեմբերի 29-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում հանցավորության վիճակի հետ կապված մեծ հնչողություն ստացած լսումներից և նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
08:59
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. Հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի նախկին...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա»
«Հրապարակ» թերթը գրում է. ««Զգուշացնում եմ՝ սրանից հետո եթե մի հատ ժամկետ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս «Փաստը» դիմել էր Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը, իսկ քանի՞ արտահերթ կլինի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայրենի օրենսդիրը հաջորդ շաբաթ՝ դեկտեմբերի 3-ին, այս տարվա վերջին հերթական նստաշրջանը...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Ինչ է պատասխանել Հովիկ Աղազարյանը Սասուն Միքայելյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ ՔՊ վարչության նիստում թեժ վեճ է ծագել Հովիկ Աղազարյանի և ԵԿՄ նախագահ Սասուն...
Աղբյուր` Panorama.am
23:03
Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
Նոյեմբերի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և...
Աղբյուր` Panorama.am
22:31
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Մալաթիայի շրջանում 4․6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Թուրքիայի կառավարությանը կից՝ արտակարգ իրավիճակների...
Աղբյուր` Panorama.am
22:15
24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում
 Նոյեմբերի 25-ին, ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուդիկ Դ․-ն իր վարած «ՎԱԶ 21214» (Նիվա) մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Ի պատասխան ՌԴ-ին հարվածելու ՆԱՏՕ-ի կոմիտեի ղեկավարի խոսքերին՝ ՌԴ ԱԳՆ-ն Միջուկային նոր դոկտրինն է հիշեցրել
Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»,-ին մեկնաբանել է Ռուսաստանին կանխարգելիչ...
Աղբյուր` Panorama.am
21:15
Երևանի «Գլենդել հիլզ»-ում 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են 6 բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում
 Նոյեմբերի 25-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող «Գլենդել հիլզ» թաղամասի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Լարսը փակ է
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում տեղացող առատ ձյան պատճառով Խաչի լեռնանցքը երկու ուղղություններով բեռնատարների...
Աղբյուր` Panorama.am
20:35
Մամուլի ազատության առումով Վրաստանը հետ է մնում Հայաստանից
Մամուլի ազատության առումով Հայաստանը Վրաստանից բարվոք վիճակում է: Aliq.ge-ի փոխանցմամբ, այդ մասին են վկայում «Լրագրողներ առանց...
Աղբյուր` Panorama.am
20:22
Սիսիանի, Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝...
Աղբյուր` Panorama.am
20:10
Սիրային քառանկյունի. երբ մարզաշապիկների փոխարեն փոխանակվում են կանանցով
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու՝ Թաինա Կաստրոյի հետ։ Արմսպորտի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
19:56
Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ․ ՀՀ Դատավորների միություն
ՀՀ Դատավորների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հրդեհ՝ Կոթի գյուղում
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:14-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
19:28
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել
Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել: Ավելի ուշ, արդեն, հայտնի դարձավ, որ Մհեր...
Աղբյուր` Panorama.am
19:18
Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է տեղի ունեցել
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի 9 ամիսների պետական...
Աղբյուր` Panorama.am
19:06
Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման են ենթարկել ՔՊ երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 11-ին օպերատիվ միջոցառում է իրականցվել, որի արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Հովիկ Աղազարյանը դեռ վայր չի դնի մանդատը. նա հարցեր ունի պարզելու
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշել է դեռ վայր չդնել մանդատը։ Նա այս մասին ասել է Sputnik...
Աղբյուր` Panorama.am
18:42
ԿԳՄՍՆ-ն մասնագիտական վերլուծություն է իրականացրել Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի վերաբերյալ և դիմել Դատախազություն
Հաշվի առնելով Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» բազմասերիանոց ֆիլմի առնչությամբ ստացված ահազանգերը՝ ՀՀ կրթության, գիտության,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները
12:29 25/11/2024

Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}