«Արամ 1-ը ողջունել է Ղարաբաղի և Հայոց Ցեղասպանության հարցում Իրանի կողմից հայերին ցուցաբերած զորակցութունը»
«Արամ 1-ին կաթողիկոսը ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցչի հետ հանդիպմանը ողջունել է Ղարաբաղի և Հայոց Ցեղասպանության հարցում Իրանի կողմից հայերին ցուցաբերած զորակցութունը»,-այդ մասին հաղորդում է իրանահայ համայնքի «Ալիք» օրաթերթը:
Տեղեկատվության համաձայն՝ հունիսի 25-ին Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական այաթոլլահ Ղոլամալի Նաիմաբադիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Լիբանանում Իրանի դեսպան Ղազանֆար Աբադին:
Նաիմաբադին Արամ 1-ին կաթողիկոսին է հղել Ալի Խամենեիի բարեմաղթանքները և հատուկ գնահատանքով անդրադարձել Իրանի Իսլամական Հանրապետության և Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության հարաբերություններին, ինչպես նաև իրանահայությանը:
Խոսելով Իրանի հայ համայնքի մասին՝ այաթոլլահ Նաիմաբադին հիշատակել է Էմամ Խոմեյնիի Ալի Խամենեիի դրական դիրքորոշումները հայության մասին:
Արամ 1-ին կաթողիկոսն էլ իր հերթին ողջունելով ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցչին՝ անդրադարձել է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությանն ու երկխոսությանը: Վեհափառ Հայրապետը իր գնահատանքն է հայտնել իրանահայության նկատմամբ Իրանի կառավարության ցուցաբերած հատուկ նախանձախնդրությունը:
Զրուցակիցները անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին՝ մասնավորապես՝ Լիբանանին և Սիրիային: Արամ 1-ին կաթողիկոսը ողջունել է թե՛ Ղարաբաղի, և թե՛ Հայոց Ցեղասպանության հարցում հայ ժողովրդի նկատմամբ Իրանի ցուցաբերած զորակցութունը:
Նախորդող հրապարակում՝
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան