Բուֆոն. «Ուզում ենք լավ տպավորություն թողնել իսպանացիների հետ խաղում»
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը իսպանացիների հետ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակչի հանդիպումից առաջ շփվել է լրագրողների հետ: Այդ հանդիպումը պետք է կայանա այսօր երեկոյան: Չեզարե Պրանդելլիի ղեկավարությամբ Իտալիայի հավաքականն Իսպանիայի ընտրանու հետ ընդամենը երեք անգամ է հանդիպել: Իտալացիները նախ ընկերական խաղում հաղթել են 2:1 հաշվով, այնուհետև 1:1 հաշվով ավարտել «Եվրո-2012»-ի խմբային փուլի խաղը, իսկ հետո մայրցամաքային մրցաշարի եզրափակչում զիջել 0:4 հաշվով:
«Իսպանիայի հավաքականն արդեն շատ տարիներ պահպանում է աշխարհի լավագույն թիմի կոչումը: Այդուհանդերձ, նրա հետ խաղում մենք ուզում ենք լավ տպավորություն թողնել,- ասել է Բուֆոնը:- «Եվրո-2012»-ի եզրափակիչը չէր արտացոլում խաղադաշտում ստեղծված իրավիճակը: Մենք մոտիվացված էինք և ուզում էինք ապացուցել, որ նրանց հետ մեր տարբերությունն այնքան էլ մեծ չէ: Արդյոք մարզական վրե՞ժ ենք փնտրում: Հաստատ ոչ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները