Բանկային համակարգի ընդհանուր կապիտալը առաջին եռամսյակում ավելացել է 1.2 %-ով
Բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2013 թվականի առաջին եռամսյակում ավելացել է 1.2 %-ով և եռամսյակի վերջին կազմել 405.4 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալի աճը հիմնականում պայմանավորվել է եռամսյակի 3.9 մլրդ դրամ զուտ շահույթով: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի առաջին եռամսյակի բանբերում:
Հաշվետու եռամսյակում ակտիվների աճի տեմպը գերազանցել է ընդհանուր կապիտալի աճի տեմպը 2.5 տոկոսային կետով: Արդյունքում ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը նվազել է 0.4 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 15.8%:
Ըստ ԿԲ-ի` առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը նվազել է 0.4 տոկոսային կետով և եռամսյակի վերջին կազմել 16.4%` պայմանավորված ընդհանուր նորմատիվային կապիտալի նկատմամբ ռիսկով կշռված ակտիվների առաջանցիկ աճով:
Հաշվետու եռամսյակում բանկային համակարգի ընդհանուր պարտավորություններն ավելացել են 4.2%-ով և եռամսյակի վերջին կազմել 2 տրլն 164.6 մլրդ դրամ, ընդ որում` ընդհանուր պարտավորությունների աճ արձանագրվել է 8, իսկ նվազում` 14 բանկում:
Ընդհանուր պարտավորություններն ավելացել են հիմնականում իրավաբանական և ֆիզիկական անձանց ընդհանուր ավանդների 11.7% (131.9 մլրդ դրամ) աճի հաշվին:Իրավաբանական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդները եռամսյակի ընթացքում ավելացել են 20.1%-ով և կազմել 465.9 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդներն ավելացել են 7.3%-ով և կազմել 798.5 մլրդ դրամ:
Ըստ ժամկետային կառուցվածքի` ֆիզիկական և իրավաբանական անձանց ընդհանուր ավանդներում ցպահանջ և ժամկետային ավանդների տեսակարար կշիռները կազմել են համապատասխանաբար 32.3% և 67.7% (31.12.2012 թ. դրությամբ` 31.4% և 68.6%):
Ըստ արժութային կառուցվածքի` դրամային ավանդներն ավելացել են 4.2%-ով, իսկ արտարժութային ավանդները` 14.8%-ով: Արդյունքում` արտարժութային ավանդների տեսակարար կշիռը ընդհանուր ավանդներում աճել է 2.0 տոկոսային կետով` եռամսյակի վերջին կազմելով 72.2%:
ԿԲ-ի փոխանցմամբ` եռամսյակի ընթացքում ընդհանուր պարտավորությունների կառուցվածքում զգալի փոփոխություններ արձանագրվել են բանկերի նկատմամբ պարտավորությունների և իրավաբանական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդների մասով. իրավաբանական անձանց ցպահանջ և ժամկետային ավանդների տեսակարար կշիռը աճել է 2.8 տոկոսային կետով, իսկ բանկերի նկատմամբ պարտավորությունների տեսակարար կշիռը նվազել է 3.2 տոկոսային կետով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում