Քաղաքական 15:16 27/06/2013

Փո՞ղ թե՞ արժեհամակարգ` ինչ կընտրի Եվրոպան

 Այս օրերին Լեհաստան կատարած այցի շրջանակներում և Հայաստանի նախագահի հնչեցրած հայտարարություններում, և ՀՀ ԱԳ նախարարի` ԵԽԽՎ-ում ունեցած ելույթում շեշտադրումներից մեկը արժեհամակարգային խնդիրն էր:Սրա վերաբերյալ panorama.am-ը զրուցեց քաղաքագետների հետ:

Սերգեյ Մինասյան.
«Հասկանալի է, որ Հայաստանը, որպես Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի ղեկավար երկիր, փորձում է օգտագործել այս չափազանց լավ հնարավորությունը` Արցախյան հիմնահարցը կրկին արծարծելու համար: Բնական է, որ միջազգային հանրության կամ ԵԽ անդամ երկրների կողմից մարդու իրավունքների, ժողովրդավարություն հետ կապված հարցերի անտեսումը ուղղակի անհնար է: Եվրոպան պարզորոշ գիտակցում է, որ մի կողմից գործ ունի արևելյան բռնապետական սուլթանատի, իսկ մյուս կողմից` շատ ավելի բարձր ժողովրդավարության մակարդակ ունեցող և իր անկախության համար մարտնչող ժողովրդի հետ: Փաստ է, որ հայկական կողմը օգտագործում է այս իրողությունը:

Հայկական կողմը տասնամյակներ շարունակ փորձել է միջազգային հանրության ուշադրությունը սևեռել այս հանգամանքի վրա: Կարծում են այս քաղաքական գիծը կարող է հաջողություն բերել հայկական կողմին, այն պատճառով որ ցանկացած տնտեսական, այս թվում` նավթային գործոն անցողիկ է, իսկ արժեքային համակարգը մնայուն է: Փողի և արժեքների միջև Եվրոպան, ինչպես միշտ, կընտրի արժեքները»:

Տիգրան Աբրահամյան.
«Թե Նախագահ Սարգսյանի, և թե ԱԳ նախարար Նալբանդյանի կողմից արված վերջին շեշտադրումները պարզորոշ կերպով ընդգծում են պաշտոնական Երևանի կողմից որդեգրված արտաքին քաղաքականության օրակարգային հարցերը:

Պետք է փաստել, որ շաբաթը բավականին հագեցած էր Հայաստանի համար կարևոր իրադարձություններով. Հայաստանի նախագահը այցը Լեհաստան, ՀՀ ԱԳ նախարարի այցը Բրյուսել և ԵԽ նախարարների կոմիտեի ղեկավարի կարգավիճակով ելույթը ԵԽԽՎ-ում, ինչպես նաև ՌԴ անվտանգության խորհրդի և ՀԱՊԿ քարտուղարի այցերը Երևան:

Նախագահն իր ելույթում անդրադարձ կատարեց մեր երկրի արտաքին քաղաքականության մի քանի կարևոր հարցերին: Առաջին, հայ-լեհական հարաբերությունները Հայաստանի համար կարևոր են և Հայաստանը շահագրգիռ է բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացմանը: Այս ցանկությունը պատահական չէ, քանզի Լեհաստանը մեր երկրի համար շատ կարևոր պետություն է, որն ինչպես հայտնի է մեծ դերակատարություն ունի Արևելյան գործընկերության ծրագրում: Հաջողված բարեփոխումների տեսանկյունից, Լեհաստանի փորձը աշխարհում ամենահաջողվածներից է և Հայաստանը կարող է օգտագործել այդ երկրի փորձը:

Երկրորդ, անդրադառնալով Հայաստանի ինտեգրացիոն պրոցեսներին նախագահը նշեց, որ Հայաստանը ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում ամենամեծ առաջընթաց ձեռք բերած երկրներից է, միաժամանակ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների մեջ է ՌԴ-ի հետ և շահագրգիռ է նաև այդ ուղղությամբ ինտեգրացիոն գործընթացների զարգացմամբ: Պատահական չէ, որ նախագահը անգամ շեշտեց, որ ՀՀ-ն իր գործունեությունը կառուցում ենք ոչ թե «կամ-կամ», այլ «և-և»-ի սկզբունքի վրա, իսկ այդ հարցում հայկական կողմը հակասություն չի տեսնում:

Երրորդ, Հայաստանը վերահաստատեց իր դիրքորոշումը բարեփոխումների ակտիվ իրականացման հարցում՝ ակնկալելով Լեհաստանի և առհասարակ ԵՄ-ի օժանդակություն: Ընդ որում՝ նախագահը շեշտեց, որ Հայաստանը Եվրոպային կապող ամենակարևոր գործոնը եվրոպական արժեքային համակարգն է, ինչը ենթադրում է, որ Հայաստանը շարունակելու է ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների և օրենքի գերակայության հաստատմանն ուղղված քայլերը:

Այս համատեքստում, Սերժ Սարգսյանը խոսել է նաև ԵՄ ձգտող Թուրքիայի և Արևելյան գործընկերության մասնակիցներից՝ Ադրբեջանի վարքագծին՝ շեշտելով, որ այդ քայլերը հակասում են եվրոպական արժեքային համակարգին: Առանց լուրջ վերլուծության էլ տեսանելի է, որ Ադրբեջանի համար Եվրոպան ոչ թե կարևոր է արժեհամակարգի, այլ իր էներգակիրների վաճառքի տեսանկյունից, քանզի եվրոպան մեծ շուկա է Ադրբեջանի համար: Մի երկիր, ով հերոսացնում է մարդասպաններին ու այլատյացություն քարոզում իր հասարակության շրջանում, ինչպես նաև՝ շրջափակում իր հարևանի սահմանը, չի կարող է Եվրոպական արժեհամակարգի մասնիկը լինել: Ադրբեջանի՝ քաղաքացիական օդանավերի ոչնչացման սպառնալիքը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչական շանտաժ:

Արցախի ժողովուրդը պետք է իրացնի միջազգային իրավունքից բխող իր իրավունքները, այդ թվում՝ ազատ տեղաշարժվելու:

Ի դեպ, բավականին թափանցիկ ձևով, վերոնշյալ խնդրին, ԵԽԽՎ-ում ունենած իր ելույթում անդրադարձել է նաև ՀՀ ԱԳ նախարարը: Վերջինս շեշտել է, որ
ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը խթանելու և պաշտպանելու գործում Եվրոպայի խորհրդի գործունեության ազդեցության ամրապնդման համատեքստում պետք է երաշխավորվի, որ անհատների իրավունքները պաշտպանվեն ԵԽ-ի պատասխանատվության ամբողջ տարածքում՝ անկախ այդ տարածքների կարգավիճակից, որտեղ նրանք բնակվում են:

Իսկ սա նշանակում է, որ եվրոպայի կողմից մշտապես կարևորվող արժեքային համակարգի մի մասն է կազմում նաև Արցախը, որը միջազգային ճանաչման հետ կապված խնդիրներ ունի, սակայն դա վերջինիս չի զրկում եվրոպական արժեքային համակարգի մի մասնիկը լինելուց»:

Հիշեցնենք` ԵԽԽՎ-ում ունեցած ելույթում, ԱԳ նախարար, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ԵԽ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և դրանց իրագործման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Հայաստանի կողմից նախագահության ստանձնումից ի վեր Նախարարների կոմիտեի գործունեությունը, Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության միջև համագործակցության սերտացման նպատակով ԵԽ հայկական նախագահության իրականացվելիք քայլերը։

Հեղինակ՝ Կարեն Ղազարյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}