Մոուրինյոյի պատճառով Կասիլյասն արտասվել է, տանջվել ու չի քնել օրերով
Իսպանիայի ազգային հավաքականի ավագ Իկեր Կասիլյասը խոսել է այն մասին, որ վերջին ժամանակաշրջանում, երբ «Ռեալը» դեռևս գլխավորում էր Ժոզե Մոուրինյոն, որքան բարդ էր իր համար, ինչպես նաև պատմել է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության Իտալիայի հավաքականի հետ կայանալիք կիսաեզրափակիչ հանդիպման մասին: Տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն:
«Երբ Մոուրինյոն ինձ նստեցրեց պահեստայինների նստարանին, այդ ժամանակ ես մտածում էի միայն իմ թիմի և նրան օգուտ բերելու մասին: Լալիս էի, տանջվում, չէի քնում օրերով: Եվ այս ամենն այն պատճառով, որ ես մինչև ուղեղիս ոսկորները մադրիդիստ եմ: Ինձ համար ակումբը միշտ էլ առաջին տեղում է: Սկզբում «Ռեալը», հետո մարզիչները, նախագահները, տնօրենները և դրանից հետո նոր միայն ես:
Շատ եմ ցանկանում մարզական կարիերաս ավարտել «Արքայական ակումբում», սակայն ի՞նչ կարող էի անել, երբ մարզիչը բացահայտ ցուցադրում էր, որ քո հետ հույսեր չի կապում: Միայն այդ դեպքում կարող էի մտածել կարիերաս այլ ակումբում շարունակելու մասին, բայց ես միշտ կրկնել եմ, որ «Ռեալն» ինձ համար ամեն ինչ է: Այս թիմն ինձ շատ բան է տվել և շնորհիվ «Արքայական ակումբի»` ես այսօր հնարավորություն ունեմ կրելու ազգային հավաքականի մարզաշապիկը:
Ինչ վերաբերում է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը, ապա այս տիտղոսը մեզ համար կարևոր է: Եթե մենք չկարողանանք դուրս գալ եզրափակիչ, ապա քննադատները միանգամից կասեն, որ Իսպանիայի հավաքականն առաջվանը չէ: Եթե հաղթենք, ամեն ինչ կլինի առաջվա նման: Մենք ինքներս ենք վերջին տարիների մեր հաջողություններով նման իրավիճակ ստեղծել մեր շուրջ, սակայն ինձ դուր է գալիս ապրել նման պայմաններում: Մեր ընտրանին երբեք չի հոգնում ֆուտբոլ խաղալուց և միշտ ձգտում է հաղթանակի»,- նշել է Կասիլյասը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները