Կողբ գյուղի բնակիչը կստանա տոմս դեպի Ռուսաստան
Այսօր հայտնի է դարձել այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր անցած շաբաթվա՝ հունիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածի 50,000-րդ միջազգային հեռախոսազանգը:
«Օրանժ Արմենիա» ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, նա Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Ֆլորա Ջաղինյանն է, ում զանգահարել էր իր քույրը Սանկտ-Պետերբուրգից: Այսօր Orange-ի գրասենյակում Ֆլորան ստացավ առաջիկա ամռան ընթացքում Ռուսաստան մեկնելու օդանավի տոմսի հավաստագիր:
«Անցյալ շաբաթ 50,000-րդ միջազգային զանգը ստացած բաժանորդը նույնպես ստանում է տոմս դեպի այն երկիր, որտեղից ստացել է զանգը: Շնորհավորում ենք Ֆլորային ճիշտ պահին զանգը ստանալու առթիվ ու ցանկանում հաճելի ուղևորություն ամառային արձակուրդների ընթացքում: Մեր մյուս բաժանորդներին կրկին խորհուրդ ենք տալիս ընդունել իրենց մտերիմների ու ընկերների զանգերը հատկապես Orange համարին, քանի որ դեռ բազմաթիվ բաժանորդներ կստանան նման անակնկալ», -ասել է Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ մինչև հուլիսի 28-ը ամեն շաբաթ Orange-ի այն բաժանորդը, ով ստացել է առնվազն 1 րոպե տևողությամբ 50,000-րդ միջազգային զանգը, կստանա օդանավի մեկ տոմս դեպի այն երկիրը, որտեղից ստացել է այդ հեռախոսազանգը: Հաջողակ բաժանորդները կկարողանան իրականացնել իրենց ճամփորդությունն առաջիկա ամռան ընթացքում` իրենց նախընտրած ժամանակահատվածում:
Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում: