Orange. Կաճաճկուտ գյուղում առաջին անգամ հասանելի դարձավ ինտերնետն ու բջջային կապը
Այսօր Orange-ը հայտարարել է Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղում իր ծառայությունների մեկնարկի մասին, որտեղ բջջային կապի ու ինտերնետի ծառայությունները մինչ օրս անհասանելի էին: Orange-ի հետ Կաճաճկուտը, որն ունի մոտ 200 բնակիչ, կունենա ոչ միայն ժամանակակից շարժական հեռախոսակապ, այլ նաև գերարագ ինտերնետ:
Այս մասին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից:
«Այս կայանը գործարկվել է հենց այսօր, և ես երջանիկ եմ լինել այստեղ՝ այդ փաստն ազդարարելու համար: Այս կայանը պիտի ապահովի արագ կապն ինչպես գյուղի ներսում, այնպես էլ աշխարհի հետ: Ընդամենը երկու շաբաթ առաջ մենք Սյունիքի մարզում էինք, որտեղ հայտարարեցինք ծառայությունների մեկնարկը երկու փոքր գյուղերում, ինչպես նաև հանրային փորձարկում արեցինք Էջմիածին քաղաքում՝ փորձելով մինչև 42 Մբ/վ արագությամբ ցանցի աշխատանքը: Orange-ը հպարտ է լինել այն օպերատորը, որը ոչ միայն մատուցում է լավագույն որակը քաղաքներում, այլ նաև ստեղծում է այս հնարավորություններն այնպիսի գյուղերում, ինչպիսին Կաճաճկուտն է»,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Հիշեցնենք, որ իր ծառայությունների մեկնարկից հետո 4 տարուց էլ պակաս ժամկետում Orange-ի ծառայություններն այսօր հասանելի են Հայաստանի բնակչության ավելի քան 95%-ին: Ընդ որում Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Էջմիածնում Orange-ը կառուցել է մինչև 42 Մբ/վ, իսկ մնացած ծածկույթում՝ 21 Մբ/վ թողունակությամբ ցանց: