Սա հանդիպում էր ընկերների, ադրբեջանցիների, հայերի, պառլամենտականների միջև. ԵԽԽՎ նախագահ
Սա հանդիպում էր ընկերների, ադրբեջանցիների, հայերի, պառլամենտականների միջև. ԵԽԽՎ նախագահ
Եվրոպայի Խորհրդի ամառային նստաշրջանի պլենար նիստի ավարտին ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպում՝ ամբողջական կազմով։ Հանդիպումը տևել է մոտ 2 ժամ, փոխանցում է «Նոյան Տապանը»:
Հանդիպումից հետո Ժան-Կլոդ Մինյոնն այն գնահատել է որպես բարի կամքի հանդիպում։ «Սա հանդիպում էր ընկերների, ադրբեջանցիների, հայերի, պառլամենտականների միջև Վեհաժողովի նախագահի մասնակցությամբ։ Մենք որոշում ենք կայացրել հանդիպել այստեղ՝ ժողովրդավարության տանը, որպես ընկերներ և քննարկել այն, թե ինչպես ենք մենք կարողանալու կառուցել մեր գործունեությունը։ Պետք է նշեմ, որ ես զգացի, որ երկու կողմերի մոտ էլ առկա էր համատեղ գործունեության անկեղծ ցանկություն եւ քաղաքական կամք։ Մենք որոշեցինք շարունակական դարձնել նման հանդիպումները։ Հանդիպումները կայանալու են նաեւ այլ նստաշրջաններին», -հայտարարել է Մինյոնը։