Աշխարհում 17:13 27/06/2013

Արցախցի փորձագետ. Տարածաշրջանում ձևավորված իրողությունները Ադրբեջանի օգտին չեն

 Հունիսի 26-ին, Ադրբեջանում բանակի 95-ամյակի առթիվ զորահանդես անցկացվեց, որի ժամանակ ներկայացվեցին ադրբեջանական բանակի ձեռքբերումները: Այս և մի շարք հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց արցախցի ռազմական փորձագետ Սուրեն Սարումյանի հետ:

-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանում վերջին անգամ զորահանդես կազմակերպվել էր 2 տարի առաջ, ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված այսքան հաճախակի զորահանդեսների անցկացում: Ի՞նչ խնդիր է լուծում Ադրբեջանը նման միջոցառումներով:
-Ադրբեջանական զորահանդեսը իր կազմակերպիչների մտահղացմամբ նախ և առաջ պետք է լիներ միջազգային հանրությանն ու տարածաշրջանի 2 հայկական պետություններին ուղղված ուղերձ: Ուժի ցուցադրումը միշտ էլ համարվել է բանակցություններում սեփական դիրքորոշումը առաջ մղելու համար անհրաժեշտ պայմաններից մեկը: Այս առումով Ալիևը թերևս փորձում է ճնշում գործադրել միջազգային միջնորդների վրա՝ ադրբեջանանպաստ առաջարկների, և հայկական կողմի վրա՝ բանակցություններում զիջումների ակնկալիքով: Իրականում ադրբեջանական զորահանդեսը այդ խնդիրներից ոչ մեկն էլ չի կատարում՝ բավարարելով միայն Ալիևի սնափառությունը և ծայրահեղ հայատյացությամբ վարակված ադրբեջանական հասարակության ուռա-հայրենասիրությունը: Միջազգային միջնորդները առայսօր ներկայացրած բոլոր առաջարկների հիմքում դնում են տարածաշրջանում ձևավորված իրողությունները, որոնք ամենևին էլ Ադրբեջանի օգտին չեն, իսկ հայկական կողմի համար իր հայրենիքի ազտությունն ու անկախությունը սակարկության ենթակա չէ:

-Մարտավարա-տեխնիկական բնութագրի տեսանկյունից, ինչպե՞ս կգնահատեք ցուցադրված զինտեխնիկան: Արդյո՞ք Ադրբեջանի ռազմական ձեռքբերումները խախտել են տարածաշրջանային հավասարակշռությունը:
-Ադրբեջանի՝ վերջին տարիներին ձեռք բերած Ս և ՌՏ մարտավարատեխնիկական բնութագրերի վերլուծությունը հնարավորություն է տալիս որոշակի եզրահանգումներ կատարել նաև ապագա պատերազմի մարտավարության և ԱՀ ԶՈՒ առջև դրված ռազմավարական խնդիրների մասին:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է կառուցել ժամանակակից Զինված Ուժեր՝ հիմնական ջանքերը կենտրոնացնելով երկու ուղղություններով:

ա. Ադրբեջանի Զինված Ուժերի համապատասխանեցումը Հյուսիսատլանտյան դաշինքի հիմնական չափանիշներին՝ հակառակորդի բանակին հաղթելու խնդիրը օդային-ցամաքային ռազմագործողության ընթացքում լուծելու ունակությունն ապահովելու նպատակով:

Պատահական չէ, որ Ադրբեջանը լուրջ ուշադրություն է դարձնում հատկապես իր ԶՈՒ ավիացիոն բաղադրիչի զարգացմանը՝ միևնույն ժամանակ ձեռք բերելով նաև հետախուզության, կապի, ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից միջոցներ, արդիականացնելով մարտական ավիացիայի արդյունավետ կիրառումն ապահովող ենթակառուցվածքն ու օդային հարձակման միջոցների ռադիոէլեկտրոնային սարքավորումները:

բ. Ակնհայտ է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որպես հակառակորդ դիտարկում է ոչ այնքան ՀՀ և ԼՂՀ Զինված Ուժերը, որքան ողջ հայ ժողովրդին, իսկ հավանական մարտական գործողությունների հիմնական խնդիր համարվում է ԼՂՀ հայաթափումը:
Մարտական գործողությունների վերսկսման դեպքում Արցախի հայաթափման խնդիրը հնարավորինս արագ լուծելու նպատակով Ադրբեջանը մեծացնում է իր ԶՈՒ կրակային հնարավորությունները՝ լուրջ ուշադրությունըդարձնելով նաև այն զինատեսակներին, որոնք, աչքի չընկնելով բարձր ճշգրտությամբ, ապահովում են խոցման առավելագույն մակերես և արդյունավետ են խաղաղ բնակչության վրա ունեցած հոգեբանական ազդեցության տեսանկյունից:

Պատերազմական գործողությունների ղարաբաղյան թատերաբեմի ֆիզիկաաշխարհագրական առանձնահատկությունները՝ ռելիեֆի խիստ արտահայտված կտրտվածությունը, անտառապատ տարածքների մեծ մակերեսը, ինչպես նաև մարտական գործողությունների գոտու սահմանափակ լայնությունն ու խորությունը և նախապատերազմյան շրջանում զորքերի անհապաղ դուրս բերումը մշտական տեղակայման վայրերից ադրբեջանական մեծ հզորության կրակային միջոցների մեծ գծային չափեր ունեցող թիրախների ցուցակից բացառում են հայկական բանակի կենդանի ուժի ու տեխնիկայի խոշոր կուտակումները, իսկ ադրբեջանական ավիացիան, ինչպես ցույց է տվել նախորդ պատերազմի փորձը, գերճշգրիտ զինամթերքի պակասի, օդային հարձակման միջոցների ոչ ժամանակակից ռադիոէլեկտրոնային սարքավորումների և հայկական ՀՕՊ ստորաբաժանումների հակազդեցության պատճառով արդյունավետ չէր լեռնային տեղանքում մարտական գործողություններ իրականացնող հայկական ստորաբաժանումների դեմ պայքարում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:14
Պեսկով. Պուտինը պատրաստ է առանց պայմանների հանդիպել Թրամփին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ պայմանի հանդիպել ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը...
Աղբյուր` Panorama.am
15:13
«Փաշինյանի ներքաղաքական նախագիծ» կամ «ամբոխահաճ քայլ». ինչպես է Հայաստանն արձագանքել ԵՄ-ին անդամակցումը. DW
ԵՄ-ին անդամակցելու Երևանի կառավարության որոշումը երկրում տարաբնույթ արձագանքներ է առաջացրել, իսկ Ռուսաստանում՝ սուր։ Եվրոպական ինտեգրման...
Աղբյուր` Panorama.am
15:07
Վրաստանի ընտրություններին միջամտել են նաև Իրանն ու Ադրբեջանը. Լորա Թորնտոն
Մակքեյնի ինստիտուտի գլոբալ ժողովրդավարության ծրագրերի տնօրեն և Վրաստանում NDI գրասենյակի նախկին ղեկավար Լորա Թորնտոնն ասել է, որ 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
14:57
Ինքնավթարի հետևանքով ուղևորը տեղում մաhաgել է
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 9-ի առավոտյան զանգած քաղաքացին հայտնել էր, որ Ֆիոլետովո գյուղի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ջավախքի բնակիչների համար եվրոպական երկրները, որպես փող աշխատելու վայր, մնում են չընդունված
Ջավախքի բնակիչների մեծամասնությունը տարվա մեծ մասն անց է կացնում տնից հեռու: Աշխատատեղերի պակասի պատճառով տեղի բնակիչները ստիպված են լինում...
Աղբյուր` Panorama.am
14:54
Խնդիրները հնարավոր կլինի հեշտությամբ լուծել և ընդհանրապես հարաբերությունները լավ կլինեն. Հակոբ Սիմիդյանը՝ Ադրբեջանի հետ բնապահպանական հարցերի մասին
«Հարևանների հետ բնապահպանական խնդիրների բացերը կան, միայն Հայաստանի դեպքը չէ և դրանք հնարավոր կլինի հեշտությամբ և առանց հավելյալ պրոբլեմ...
Աղբյուր` Panorama.am
14:31
ՄԻԵԴ-ի պահանջով Ադրբեջանը պետք է մինչև հունվարի ավարտ բոլոր գերիների մասին տեղեկություն տրամադրի
«ՄԻԵԴ-ի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ժամկետ կա դրված՝ մինչև հունվարի ավարատ Բավքում ապօրինի պահվող բոլոր հայերի մասին տեղեկություն...
Աղբյուր` Panorama.am
14:21
Ադրբեջանի դեմ դատական գործերը հետ կանչելու դեպքում իսկապես Հայաստանին կդարձնի ֆաշիստական պետություն
Հովհաննես Իշխանյանը հիմնավորում  է իր պնդումը, թեև՝ կան պարզագույն բաներ, որ հիմնավորման կարիք չունեն. «Հայաստանի հայցերը հենց...
Աղբյուր` Panorama.am
14:09
Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը
Խորհրդանշական է, որ թանգարանի հոբելյանը «տիեզերականացվում» է չարենցյան բառի և սարյանական գույների միասնությամբ։
Աղբյուր` Panorama.am
13:58
Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Գևորգ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
13:50
Հաքան Ֆիդանը դրական է համարել Փաշինյանի ուղերձները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}