Վարչապետը հանձնարարեց «Նաիրիտ» գործարանի և օֆշորային գոտու հետ կապված ամբողջ տեղեկատվությունը դարձնել հրապարակային
«Նաիրիտ» գործարանին առնչվող բոլոր ծրագրերն ունեն հիմք` դրանք կառավարության 2001 և 2006 թվականների որոշումներն են: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` անդրադառնալով «Նաիրիտ» գործարանի խնդրին: Նրա խոսքերով` լրատվամիջոցներն անհասկանալի սցենարներ են նկարագրում` այդ ամենը կապելով վարչապետի անվան հետ:
Տ. Սարգսյանը հայտնեց, թե ինչպիսի գործարքներ եղել են «Նաիրիտ»- ի հետ կապված` հանձնարարել է կառավարության լրատվական ծառայությանը, որ ամբողջ փաթեթը տրամադրի ԶԼՄ-ներին, որպեսզի այստեղ քաղաքական սպեկուլյացիաներ չլինեն:
Անդրադառնալով օֆշորային գոտիներում իր անվան հետ կապված շահարկումներին, Տ.Սարգսյանը նշեց. «Օֆշորային գոտու հետ կապված ինչ հեքիաթներ ասես չեն հորինում, փորձելով վարկաբեկել: Ամբողջական տեղեկատվությունը հասանելի է լինելու ԶԼՄ-ներին: Մասնավորապես` այն, որ քրեական գործ է հարուցված, որ իրավապահ մարմինները զբաղվում են այդ հարցով, համոզված եմ` որևէ անպատասխան հարց չի մնալու, և եթե հետաքննող լրագրողները լինեն բարեխիղճ և օբյեկտիվ, ապա կարող են թացը չորից զանազանել: Հետամուտ ենք լինելու, որպեսզի ամբողջական տեղեկատվությունը հասանելի լինի և հասարակությանը, և ԶԼՄ-ներին»,- ասաց Տ.Սարգսյանը:
Ինչ վերաբերում Վերահսկիչ պալատի հաշվետվությանը, վարչապետը նշեց, որ հանձնարարել է բոլոր գերատեսչությունների ղեկավարներին հրապարակային ձևով ներկայացնել իրենց դիրքորոշումները: Տ.Սարգսյանը հանձնարարեց Վաչե Գաբրիելյանին, որպեսզի կազմի ժամանակացույց և բոլոր նախարարները հանդիպեն ԶԼՄ-ների հետ` պատասխանելով բոլոր հարցերին, որոնք այսօր հետաքրքրում են հանրությանը: «Սա պարտադիր պայման է, որ բոլոր հարցերը, որոնք արձանագրվել են Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ, պետք է ստանան պատասխան, անպատասխան հարց չպետք է մնա»,- նշեց Տ.Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները