«Տեխնիկական որոշ ապրանքներն էժանանալու միտում ունեն»
«Հայաստանում տեխնիկական որոշ ապրանքներ մի քիչ էժանացել են, կարող են ավելի էժանանալ», - հայտնեց էլեկտրական տեխնիկա վաճառող Գևորգ Գալեյանը: Նրա խոսքով` հիմնականում դա պայմանավորված է արտասահմանում որոշ տեխնիկական ապրանքերի էժանացմամբ բացի այդ` Հայաստանում գների վրա սկսել են մեծապես ազդել նաև բանկային վարկավորման ծրագրերը, ինչպես նաև` պահանջարկի անկումը:
«Մի կողմից` լավ, է. նվազել է ապրանքների բերման ռիսկայնությունը: Մի քանի տարի առաջ տեխնիկա բերելուց հետո առաջանում էր այն հարմար գնով վաճառելու հարցը, ծախսերի հատուցման այլ հարցեր: Հիմա վիճակը մի քիչ փոխվել է, մանավանդ ապառիկ վաճառքի դեպքում: Ճիշտ է, մեծացել է նաև մրցակցային դաշտը, որը ևս թելադրում է նոր գներ, բայց ոչ էապես: Բացի այդ, գների վրա սկսում է ազդել նաև, թե որքանով է հաճախորդն ի վիճալի վճարել: Իսկ վերջինս մեծամասամբ նախընտրում է էժան, ոչ բրենդավորված ապրանքը: Կան հաճախորդներ, որենք թեև նախընտրում են հայտնի ֆիրմաներ, բայց նրանք քիչ են», - ասաց նա:
Ըստ բանախոսի` եթե խանութներում հիմնականում բրենդային տեխնիկա է և երկրի արտադրությունը համապատասխանում է ապրանքանիշին, ապա շուկայում դեռ կարելի է հանդիպել նաև չինական կեղծիքներին: «Առաջին հայացքից տեխնիկան նույն է, լինի դա հեռուստացույց, սառնարան, մագնիտոֆոն, նույնիսկ` էլեկտրական թեյնիկներ, բայց երբ ավելի ուշադիր ես նայում, ապա զգում ես տարբերությունները` թե հավաքելու տեխնոլոգիաների մեջ, թե որոշ մասերի որակի: Բնական է, որ այն ավելի էժան է, և գնորդը իր գրպանով է նախընտրում, ոչ թե որակով», - ասաց մեր զրուցակիցը:
Որևէ տեխնիկա գնելուց առաջ Գևորգ Գալեյանը խորհուրդ տվեց նախևառաջ պահանջել վաճառողից ապրանքի հետ կապված բոլոր փաստաթղթերը` նախապես ճշտելով նաև վերջինիս երաշխիքային ժամկետները, մատուցման ձևերը: «Պետք է ճշտել արտադրող երկիրը, ցանկալի կլիներ նույնիսկ համապատասխան կոդը, արտադրման ժամկետները, տեղում ծանոթանալ նաև օգտագործման կանոնների հետ, փորձարկել: Հակառակ դեպքում կստացվի, որ տեխնիկան կարող եք բերել տուն և այն չաշխատի` հոսանքի հզորության կամ այլ որևէ պատճառներից», - ասաց մեր զրուցակիցը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները