Անկարայի ոստիկանությունը ցուցարարներին կրկին ցրել է ջրցան մեքենաների ու գազի օգնությամբ
Նախորդ գիշեր Թուրքիայի մայրաքաղաքում կրկին լսվել են արցունքաբեր գազ պարունակող նռնակների կրակոցների ձայները: Այս մասին հաղորդում է «Ռոսբալտ» լրատվական գործակալությունը:
Աղբյուրի փոխանցմամբ` գիշերը ծայրահեղական տրամադրված ցուցարարների մի խումբ արդեն նախագծված սխեմայի համաձայն ձեռքի տակ եղած միջոցներով արգելափակել է ճանապարհային հատվածը և քարկոծել ոստիկանության մեքենաներն ու հետևակային զորամիավորումները: Ցուցարարներին կարգապահության կոչեր անելուց հետո ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ և գազ: Կան ձերբակալվածներ:
Նշենք, որ միևնույն ժամանակ Ստամբուլի կենտրոնում գտնվող Թաքսիմ հրապարակում հազարավոր մարդիկ ևս մասնակցել են ցույցի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում